«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 ապրիլի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10311174
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 դեկտեմբերի 2010 թ. թիվ 21-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
24 դեկտեմբերի 2010 թ. թիվ 1054-Ն
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 29-Ն ԵՎ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 764-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը.
Հրամայում ենք՝
1. Հաստատել Որոշմամբ հաստատված հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչներ սյունակի 7-րդ կետի՝ տնտեսական զարգացման բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքության գնահատման մեթոդական ուղեցույցը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2009 թ. սեպտեմբերի 16-ի N 29-Ն և ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2009 թ. սեպտեմբերի 16-ի N 764-Ն համատեղ հրամանը։
ՀՀ փոխվարչապետ,
ՀՀ տարածքային կառավարման
նախարար
Ա. Գևորգյան ՀՀ էկոնոմիկայի նախարար
Տ. Դավթյան
Հավելված
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի
2010 թվականի դեկտեմբերի 24-ի
թիվ 21-Ն և
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2010 թվականի դեկտեմբերի 24-ի
թիվ 1054-Ն համատեղ հրամանի
Մեթոդական ուղեցույց
Տնտեսական զարգացման բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքության գնահատման
Չափորոշիչ Կատարված աշխատանքի նկարագրություն Առավելագույն գնահատական Գնահատական
Ընդհանուր Բաղադրիչ Ա.i Բաղադրիչ Բ.i.i Ընդհանուր Բաղադրիչ Ա Բաղադրիչ Բ
1. Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում 2 1.2 0.8
1.1 Առևտրի և ծառայությունների մասին օրենքի դրույթների կատարման ապահովում, մասնավորապես
- Ոլորտում ՏԻՄ-երի կողմից իրականացրած վերահսկողության արդյունքների մասին եռամսյակային հաշվետվությունների ընդունման ապահովում:
-Հաշվետվությունների վերլուծություն և առաջարկների ներկայացում լիազոր մարմնին, առնվազն տարեկան կտրվածքով:
-Ոլորտի ուսումնասիրության իրականացում, խնդիրների բացահայտում և առաջարկների ներկայացում տարեկան կտրվածքով:
- ՏԻՄ-երի վերահսկողական գործառույթ իրականացնող մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպման ապահովում:
-Օրենքի դրույթների կատարմանն ուղղված այլ միջոցառումների իրականացում:
(պետք է ներկայացվի տեղեկատվություն վերը նշված բաղադրիչներին ուղղված աշխատանքների իրականացման և աշխատանքների արդյունքների մասին ) 1 0.6 0.4
1.2 ՀՀ Կառավարության, ՀՀ վարչապետի և այլ նորմատիվ իրավական ակտերով մարզպետներին վերապահված մարզի տնտեսական զարգացմանն ուղղված լիազորությունների կատարման ապահովում, մասնավորապես` մարզում ներդրումների ներգրավման, արդյունաբերության, զբոսաշրջության ու այլ ծառայությունների, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված միջոցառումների մասով: (Պետք է ներկայացվի տեղեկատվություն հաշվետու ժամանակահատվածում կոնկրետ իրավական ակտով տրված հանձնարարականների, կատարման ժամկետների, ընթացքի և արդյունքների մասին տեղեկատվություն) 0.5 0.3 0.2
1.3 Մարզի տնտեսական զարգացմանը նպաստող իրավական դաշտի կատարելագործման նպատակով օրենսդրա-իրավական առաջարկների ներկայացում ՀՀ կառավարություն կամ պետական կառավարման այլ մարմիններ:
(Պետք է ներկայացվի տեղեկատվություն հաշվետու ժամանակահատվածում կոնկրետ իրավական ակտի մասով ներկայացված առաջարկների, ընթացքի և արդյունքների մասին տեղեկատվություն) 0.5 0.3 0.2
2. հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում 2 1.2 0.8
2.1 Մարզի տնտեսական զարգացման բնագավառում հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության իրականացում:
(Պետք է ներկայացվի տեղեկատվություն հաշվետու ժամանակահատվածում կոնկրետ հանրապետական գործադիր մարմինների հետ համատեղ իրականացվող ծրագրերի ու միջոցառումների, դրանց ընթացքի, արդյունքների մասին) 1 0.6 0.4
2.2 Մարզի տնտեսական զարգացման բնագավառում հանրապետական գործադիր մարմինների իրավասությանը վերաբերող մարզում առկա հիմնախնդիրների, առաջարկների ներկայացման ապահովում:
(Պետք է ներկայացվի տեղեկատվություն հաշվետու ժամանակահատվածում մարզում առկա հիմնախնդիրների, տնտեսական զարգացմանն ուղղված առաջարկների համապատասխան հանրապետական գործադիր մարմիններին ներկայացման, դրանց ընթացքի և արդյունքների մասին) 1 0.6 0.4
3. Նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ գործառույթների իրականացում 2 1.2 0.8
3.1 Մարզի տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային հնարավորությունների բացահայտում, ներդրումային ծրագրերի մշակում և ներկայացում պոտենցիալ ներդրողներին, մասնավորապես գործարար համաժողովների, ցուցահանդեսների կազմակերպման և արտերկրում մասնակցության, այլ երկրների մարզերի հետ տնտեսական համագործակցության իրականացման միջոցով և այլն:
(պետք է ներկայացվի տեղեկատվություն ներդրումային հնարավորությունների բացահայտման, հաշվետու ժամանակահատվածում մշակած և ներկայացրած ներդրումային առաջարկներ, կազմակերպած ու մասնակցած ցուցահանդեսների ու համաժողովների, ինչպես նաև իրականացրած կամ մեկնարկած ներդրումային առաջարկների մասին) 1 0.6 0.4
3.2 Մարզում Նոր աշխատատեղերի ստեղծմանը և գործող ձեռնարկություններում աշխատատեղերի ընդլայնմանն ուղղված ծրագրերի խրախուսում:
(Պետք է ներկայացվի վերը նշված ծրագրերի մասով հաշվետու ժամանակաշրջանում մարզպետի կողմից իրականացված միջոցառումները, ինչպես նաև տեղեկատվություն մարզում առկա աշխատատեղերի, հաշվետու ժամանակաշրջանում ստեղծված նոր աշխատատեղերի մասին, այդ թվում վերը նշված ծրագրերի ադյունքում): 1 0.6 0.4
4. Մարզում տնտեսական հնարավորությունների բացահայտման և իրազեկման ուղղությամբ գործառույթների իրականացում 1 0.6 0.4
4.1 Առնվազն տարեկան կտրվածքով մարզի առկա ներուժի և տնտեսական վիճակի վերլուծության իրականացում և ներկայացում ՀՀ կառավարություն:
(պետք է ներկայացվի տեղեկատվություն կատարված վերլուծության ՀՀ կառավարություն ներկայացնելու մասին) 0.5 0.3 0.2
4.2 Առկա արդյունաբերական ձեռնարկությունների, հանքահումքային, զբոսաշրջային (ռեկրեացիոն, պատմամշակութային և այլն), մարդկային (գիտական, մասնագիտացում, աշխատուժ և այլն) ռեսուրսների և ենթակառուցվածքների գույքագրում:
(պետք է ներկայացվի տեղեկատվություն կատարված գույքագրման մասին և գույքագրման արդյունքները) 0.5 0.3 0.2
5. Աջակցում մարզում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը 2 1.2 0.8
5.1 Ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող իրավաօրենսդրական ակտերի և դրանցում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ մարզի գործարարների շրջանակներում տեղեկատվության տարածման համակարգային միջոցառումների իրականացում, ինչպես նաև իրավաօրենսդրական նոր նախաձեռնությունների քննարկման նպատակով մարզի գործարարների և վերջիններիս շահերը ներկայացնող այլ կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների կազմակերպում:
(պետք է ներկայացվի տեղեկատվություն գործարարների հետ կազմակերպված քննարկումների, հանդիպումների վերաբերյալ, ինչպես նաև մասնակիցների քանակի և իրազեկվածության արդյունքների վերաբերյալ, նոր բացված կամ ՓՄՁ պետական աջակցության ծրագրերում ներգրավված սուբյեկտների վերաբերյալ): 0.8 0.48 0.32
5.2 Մարզում գործարարությանը աջակցության հարցերով զբաղվող կառույցների գործունեության խթանման և համատեղ միջոցառումների իրականացում:
(պետք է ներկայացվի տեղեկատվություն համատեղ իրականացվող ծրագրերի և արդյունքների վերաբերյալ) 0.6 0.36 0.24
5.3 Մարզպետարանները պետք է ակտիվ աշխատանքներ կատարեն նաև մարզերում փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության տարեկան ծրագրերի իրականացմանը նպաստելու ուղղությամբ, այդ թվում` 0.6 -[iii] -
-Այս բաղադրիչի շրջանակներում մարզպետի կողմից պետք է կազմակերպչական բնույթի աշխատանքներ իրականացվեն ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրերի հասանելիությունը տվյալ մարզի բոլոր համայնքների համար ապահովելու նպատակով: Պետք է գործընթացում ակտիվորեն ներգրավվեն մարզի բոլոր ՏԻՄ-երը: Հիմնական սկզբունքն այն է, որ մարզի համայնքապետարանների կողմից մասամբ իրականացվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ներկայացուցչությունների գործառույթները, որոնք հիմնականում կայանում են տվյալ համայնքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության վերաբերյալ ՓՄՁ սուբյեկտների շրջանում տեղեկատվության տարածման, վերջիններիս կողմից լրացված աջակցության ծրագրերից օգտվելու հայտերի հավաքագրման, ինչպես նաև առանձին միջոցառումների իրականացման մեջ: 0.2 - -
-Աջակցի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերում դասընթացների կազմակերպման աշխատանքներին, որոնց կմասնակցեն ՏԻՄ-երի կողմից ներկայացված թեկնածուները: Դասընթացների ժամանակ մասնակիցներին կներկայացվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության սկզբունքները, աջակցության ծրագրերի իրականացման ընթացակարգերը, հայտերի լրացման կարգը, փաստաթղթավորման նկատմամբ առաջ քաշվող պահանջները և կազմակերպչական բնույթի այլ հարցեր: 0.2 - -
-Իրականացնի վերոնշյալ գործընթացի կազմակերպչական աշխատանքների նկատմամբ վերահսկողություն: 0.2
6. Միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցության ապահովում 1 0.6 0.4
6.1 Մարզի տնտեսական զարգացման նպատակով միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ համատեղ կամ վերջիններիս աջակցությամբ վարկային ծրագրերի իրականացման ապահովում:
(պետք է ներկայացվի տեղեկատվություն հաշվետու տարում վերը նշված ծրագրերի, իրականացման ընթացքի, արդյունքների և մարզի տնտեսության վրա ունեցած ազդեցության վերաբերյալ) 0.4 0.24 0.16
6.2 Մարզի տնտեսական զարգացման նպատակով միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ համատեղ կամ վերջիններիս աջակցությամբ դրամաշնորհային կամ այլ ոչ վարկային եղանակով ֆինանսավորման ծրագրերի իրականացման ապահովում:
(պետք է ներկայացվի տեղեկատվություն հաշվետու տարում վերը նշված ծրագրերի, իրականացման ընթացքի, արդյունքների և մարզի տնտեսության վրա ունեցած ազդեցության վերաբերյալ) 0.6 0.36 0.24