ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2011 թվականի N 422-Ն
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 1-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՅԿԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՋՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՏԵՂԵՐԻ, ՕՀԱՆԱՎԱՆԻ, ԱՐԱԳԱԾԻ (ԱՊԱՐԱՆԻ ՇՐՋԱՆ), ԱՓՆԱԳՅՈՒՂԻ, ԼԵՌՆԱՊԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆՈՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՉԻՎԱՅԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱԿՆԱՂԲՅՈՒՐԻ, ԾԱՂԿԱՎԱՆԻ (ԻՋԵՎԱՆ) ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 2011 թվականի մայիսի 1-ին կայանալիք՝ Արմավիրի մարզի Հայկավանի գյուղական համայնքի ղեկավարի, Ջրաշենի գյուղական համայնքի ավագանու անդամների, 2011 թվականի մայիսի 22-ին կայանալիք՝ Արագածոտնի մարզի Տեղերի, Օհանավանի, Արագածի (Ապարանի շրջան), Ափնագյուղի, Լեռնապարի գյուղական համայնքների ղեկավարների, Նորաշենի գյուղական համայնքի ավագանու անդամների, 2011 թվականի մայիսի 29-ին կայանալիք՝ Վայոց ձորի մարզի Չիվայի, Տավուշի մարզի Ակնաղբյուրի, Ծաղկավանի (Իջևան) գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար՝
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2011 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 6.125.125 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2011 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 984.106 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 4 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. ապրիլի 21
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
ապրիլի 14-ի N 422-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ N 14 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՏԵՂԵՐԻ, ՕՀԱՆԱՎԱՆԻ, ԱՐԱԳԱԾԻ, ԱՓՆԱԳՅՈՒՂԻ, ԼԵՌՆԱՊԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ՆՈՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN
ը/կ Ծախսերը Գումարը (դրամ)
1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ
այդ թվում` 905000
1) հանձնաժողովի նախագահի
(2 ամիս x 150000 դրամ) 300000
2) հանձնաժողովի նախագահի տեղակալի
(2 ամիս x 110000 դրամ) 220000
3) հանձնաժողովի քարտուղարի
(2 ամիս x 110000 դրամ) 220000
4) հանձնաժողովի անդամներ
(1 ամիս x 3 անդամ x 55000 դրամ) 165000
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 157750
Ընդամենը 1062750
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
ապրիլի 14-ի N 422-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ N 21, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ N 39, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ N 40 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 1-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՅԿԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՋՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՉԻՎԱՅԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱԿՆԱՂԲՅՈՒՐԻ, ԾԱՂԿԱՎԱՆԻ (ԻՋԵՎԱՆ) ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN
ը/կ Ծախսերը Գումարը (դրամ)
1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ
այդ թվում` 130000
1) հանձնաժողովի նախագահի 65000
2) հանձնաժողովի նախագահի տեղակալի 32500
3) հանձնաժողովի քարտուղարի 32500
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 31500
Ընդամենը 161500
3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ
(3 x 161500) 484500
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2011 թվականի
ապրիլի 14-ի N 422-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 1-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՅԿԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՋՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՏԵՂԵՐԻ, ՕՀԱՆԱՎԱՆԻ, ԱՐԱԳԱԾԻ, ԱՓՆԱԳՅՈՒՂԻ, ԼԵՌՆԱՊԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆՈՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՉԻՎԱՅԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱԿՆԱՂԲՅՈՒՐԻ, ԾԱՂԿԱՎԱՆԻ (ԻՋԵՎԱՆ) ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN
ը/կ Ծախսերը Գումարը (դրամ)
1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ
այդ թվում` 292500
1) հանձնաժողովի նախագահի 65000
2) հանձնաժողովի նախագահի տեղակալի 32500
3) հանձնաժողովի քարտուղարի 32500
4) հանձնաժողովի անդամների
(5 անդամ x 32500 դրամ) 162500
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 75875
3. Կապի ծառայություններ 1000
4. Գրասենյակային նյութեր և հագուստ 3000
5. Տրանսպորտային նյութեր 5000
ընդամենը 377375
12 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(12 x 377375) 4528500
Այլ ծախսեր
(քվեաթերթիկների տպագրություն, 9587 ընտրող + 9587 x 0.03 x 5 դրամ) 49375
Ընդամենը 4577875
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2011 թվականի
ապրիլի 14-ի N 422-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 1-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՅԿԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՋՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՏԵՂԵՐԻ, ՕՀԱՆԱՎԱՆԻ, ԱՐԱԳԱԾԻ, ԱՓՆԱԳՅՈՒՂԻ, ԼԵՌՆԱՊԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆՈՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՉԻՎԱՅԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱԿՆԱՂԲՅՈՒՐԻ, ԾԱՂԿԱՎԱՆԻ (ԻՋԵՎԱՆ) ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
1. Կապի ծառայություններ
(ընտրողների ծանուցագրեր, 9587 ընտրող x 98.75 դրամ) 946716
2. Գրասենյակային նյութեր և հագուստ
(ընտրողների ցուցակներ, 9587 ընտրող x 3,9 դրամ) 37389
Ընդամենը 984106
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան