ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2011 թվականի N 346-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ 3104 4 1
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 104 4 1
առանձնացված ստորաբաժանումներ`
քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն 19 1 -
իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն 129 - -
իրավական ակտերի փորձաքննության գործակալություն 16 - -
օրինականության վերահսկողության տեսչություն 20 1 -
դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն 393 2 -
քրեակատարողական ծառայություն 2423 4 1»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. ապրիլի 27
Երևան