Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԵՎԱՆԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՐՏՔԻ ՄԻ ՄԱՍԸ ՄԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՀ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ՔԱՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԻՑ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ, ՔԱՐԵՐ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

2 ՀՈՒԼԻՍԻ 1998 Թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 հուլիսի 1998 թվականի N 420

քաղ. Երևան

«ԵՐԵՎԱՆԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՐՏՔԻ ՄԻ ՄԱՍԸ ՄԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ՔԱՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԻՑ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ, ՔԱՐԵՐ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Երևանի ոսկերչական գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ունեցած պարտքը մասնակիորեն մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարան մուտքագրված թանկարժեք մետաղներ, քարեր և դրանցից պատրաստված իրեր հատկացնելու միջոցով մարել «Երևանի ոսկերչական գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ունեցած պարտքի մի մասը` 165,0 մլն դրամի չափով:

2. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պետական գանձարանից, «Երևանի ոսկերչական գործարան» փակ բաժնետիրական ընկերության հետ համաձայնեցված տեսականուն և ժամանակացույցին համապատասխան, 1998 թվականի ընթացքում վերջինիս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաց թողնել 165,0 մլն դրամի թանկարժեք մետաղներ, քարեր և դրանցից պատրաստված իրեր:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։