Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 մայիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 05011206

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

29 մարտի 2011 թ. թիվ 81-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նպատակ ունենալով ապահովել «մեկ պատուհան» սկզբունքի իրականացումը, այն է` մեկ մարմնի կողմից կազմակերպության գրանցման հետ կապված բոլոր գործառույթների իրականացումը, այդ թվում՝ կազմակերպությանը հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրումը, հիմք ընդունելով «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ի «5ա» և «5բ» հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի և Հավելված 2-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Ա. Ջավադյան

2011 թ. ապրիլի 4

ք. Երևան

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի մարտի 29-ի թիվ 81-Ն որոշմամբ

ՀԱՎԵԼՎԱԾ 5ա

«Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» կանոնակարգ 4/01-ը Հավելվածի

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

ԳՐԱՆՑՄԱՆ

ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ

Ակտի պատկեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

ԳՐԱՆՑՄԱՆ

ՎԿԱՅԱԿԱՆ

Ք. ԵՐԵՎԱՆ Գրանցված է

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի

---- թվականի թիվ --- որոշմամբ

ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ թիվ ---

Համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների՝ սույն վկայականը տրվում է

______________________________________________________

(անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, գտնվելու վայրը)

______________________________________________________

_____________________________ ներդրումային ընկերությանը

առ այն, որ այն գրանցված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում:

Գրանցման համարը _________________________

Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ _________

Հարկ վճարողի հաշվառման համարը _________________

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ ________________

…… ……………...… 20 ... թ.

Կ.Տ.

Հավելված 2

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի մարտի 29-ի թիվ 81-Ն որոշմամբ

ՀԱՎԵԼՎԱԾ 5բ

«Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» կանոնակարգ 4/01-ը Հավելվածի

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ (ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ) ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ

Ակտի պատկեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ (ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ)

ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

Ք. ԵՐԵՎԱՆ Գրանցված է

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի

---- թվականի թիվ --- որոշմամբ

ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ թիվ ---

Համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների՝ սույն վկայականը տրվում է

______________________________________________________

(օտարերկրյա ներդրումային ընկերության անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, գտնվելու վայրը)

________________ օտարերկրյա ներդրումային ընկերությանը

առ այն, որ ___________________________ հասցեում գտնվող

________________________________________________________

(օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության անվանումը)

մասնաճյուղը (ներկայացուցչությունը) գրանցված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում:

Գրանցման համարը _____________________

Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ ________________

Հարկ վճարողի հաշվառման համարը _________________

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ __________________

…………………... …….20 ... թ.

Կ.Տ.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։