ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2011 թվականի N 481-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 5, 10 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Կրթական համակարգի բարելավմանն ուղղված և տեղեկատվական ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2011 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 58000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը նվիրաբերության պայմանագրի հիման վրա տրամադրել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. մայիսի 2
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
ապրիլի 21-ի N 481-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի
և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
1 2 3 4 5 6 7
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0 0.0 0.0
այդ թվում`
09 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ (58000.0) (58000.0) (58000.0)
այդ թվում`
06 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (58000.0) (58000.0) (58000.0)
այդ թվում`
01 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (58000.0) (58000.0) (58000.0)
45. Կրթության ոլորտի այլ ընթացիկ ծախսեր (58000.0) (58000.0) (58000.0)
ՀՀ կրթության և գիտության նախարարություն (58000.0) (58000.0) (58000.0)
այդ թվում`
Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ (58000.0) (58000.0) (58000.0)
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 58000.0 58000.0 58000.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 58000.0 58000.0 58000.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 58000.0 58000.0 58000.0
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 58000.0 58000.0 58000.0
ՀՀ կառավարություն 58000.0 58000.0 58000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
ապրիլի 21-ի N 481-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գնման առարկայի Գումարը (հազ. դրամ) (ավելացումները նշված են դրական նշանով)
անվանումը չափի միավորը քանակը գնման ձևը
ՀՀ կրթության և գիտության նախարարություն (58000.0)
Բաժին N 09 Խումբ N 06 Դաս N 01 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (58000.0)
9. Կրթության ոլորտի այլ ընթացիկ ծախսեր (58000.0)
ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (58000.0)
Այլ տեսակների կրթության, չներառված ուրիշ խմբավորումներում, ծառայություններ դրամ 1 ՆՄ (58000.0)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2011 թվականի
ապրիլի 21-ի N 481-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Չափորոշիչները Ոչ ֆինանսական ցուցանիշները Ֆինանսական ցուցանիշները
առաջին կիսամյակ ինն ամիս տարի առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ
Ծրագրային դասիչը Անվանումը`
Ը003 ԱԾ14 Կրթության ոլորտի այլ ընթացիկ ծախսեր
Նկարագրությունը`
Հանրակրթական ուսումնական հաստատությունների
բնականոն գործունեության ապահովում
Քանակական
Որակական Մշակված չէ
Ժամկետայնության Մշակված չէ
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) x x x x (58000.0) (58000.0) (58000.0)
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը003 Հանրակրթության օժանդակության ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հանրակրթական ուսուցման որակի, մատչելիության և տնտեսության արդի պահանջներին համապատասխանության բարելավում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտրված կազմակերպություն
1.2. Տրանսֆերտներ
Ծրագրային դասիչը Անվանումը`
Ը008 ԾՏ06 կրթական համակարգի բարելավմանն ուղղված և տեղեկատվական ծրագրերի իրականացում
Նկարագրությունը`
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով
կրթական համակարգի բարելավմանն ուղղված և
տեղեկատվական ծրագրերի իրականացում
Շահառուների քանակը ՀՀ բուհեր, երիտասարդական
ՀԿ-ներ, երիտասարդական կազմակերպություններ 0.0 0.0 0.0 0.0
Գումարը (հազ. դրամ) x x x x 58000.0 58000.0 58000.0
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը միանվագ 0.0 0.0 0.0 0.0
Շահառուների ընտրության չափանիշները
ՀՀ բուհեր, երիտասարդական ՀԿ-ներ,
երիտասարդական կազմակերպություններ
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը008 Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Կրթական, սոցիալ-տնտեսական, զբաղվածության, հոգևոր-հայրենասիրական, մշակութային ոլորտի առկա վիճակի բարելավում
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան