ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2011 թվականի N 532-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N N 1, 2 և 3 հավելվածների:
2. Միջհամայնքային նշանակության ճանապարհները բարեկարգելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը հատկացնել 551691.3 հազ. դրամ, որից` 2011 թվականի առաջին կիսամյակում` 175241.4 հազ. դրամ, ինն ամսում` 500457.7 հազ. դրամ, որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման`
1) «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` 546191.3 հազ. դրամ, այդ թվում` 2011 թվականի առաջին կիսամյակում՝ 169741.4 հազ. դրամ, ինն ամսում` 494957.7 հազ. դրամ.
2) «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով` 5500.0 հազ. դրամ, այդ թվում` 2011 թվականի առաջին կիսամյակում՝ 5500.0 հազ. դրամ, ինն ամսում` 5500.0 հազ. դրամ:
(2-րդ կետը խմբ. 26.05.11 N 762-Ն)
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին`
1) սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների գնումը կազմակերպել որպես բանակցային ընթացակարգ` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու եղանակով` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության համակարգում գործող «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով և ֆինանսավորումն իրականացնել ԲԳԿ-ի գանձապետական հաշվից գումարը հաշվեգրելով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության բանկային հաշվինուղղ..
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 2-րդ կետով հատկացվող գումարների ծախսման ուղղությունների վերաբերյալ:
3.1. Սահմանել, որ նոր տեխնոլոգիայով վերանորոգվող ճանապարհների` գործող ստանդարտներին համապատասխանության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից:
(3.1 կետը լրաց. 26.05.11 N 762-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. մայիսի 6
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
ապրիլի 28-ի N 532-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
բաժինը խումբը դասը
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ
այդ թվում` 0.0 0.0 0.0
10 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
այդ թվում` (206,941.3) (448,266.3) (551,691.3)
05 ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ
այդ թվում` (206,941.3) (448,266.3) (551,691.3)
01 ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ (206,941.3) (448,266.3) (551,691.3)
01. Վարձատրվող հասարակական աշխատանքներ (206,941.3) (448,266.3) (551,691.3)
այդ թվում`
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (206,941.3) (448,266.3) (551,691.3)
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ
այդ թվում` 206,941.3 448,266.3 551,691.3
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ
այդ թվում` 206,941.3 448,266.3 551,691.3
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 206,941.3 448,266.3 551,691.3
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 206,941.3 448,266.3 551,691.3
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
ապրիլի 28-ի N 532-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.20 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
առաջին կիսամյակ ինն ամիս տարի առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ
Ծրագրային դասիչը Անվանումը`
Վարձատրվող հասարակական աշխատանքներ
Ը003 ԾՏ06 Նկարագրությունը`
Աշխատանք փնտրող չզբաղված
քաղաքացիների համար ժամանակավոր զբաղվածության ապահովում (1483) (3212) (3953)
Շահառուների քանակը Աշխատանք փնտրող չզբաղված քաղաքացիներ (1483) (3212) (3953) 0.0 0.0 0.0
Գումարը (հազ. դրամ) X X X (206,941.3) (448,266.3) (551,691.3)
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը 1-3 ամիս 0.0 0.0 0.0
Շահառուների ընտրության չափանիշները
Նպաստ ստանալու իրավունք տվող անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունենալը
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը003 - Զբաղվածության ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Գործազրկության մակարդակի նվազեցում
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2011 թվականի
ապրիլի 28-ի N 532-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
քանակը գումարը (հազ. դրամ)
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 551,691.3
Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01,
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 551,691.3
ՄԱՍ 3. Աշխատանքներ 551,691.3
Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում և նախագծահետազոտական աշխատանքներ ԲԸԱՀ դրամ 1 551,691.3
(Հավելվածը խմբ. 26.05.11 N 762-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան