Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 2 խմբագրությունԲացել ARLIS-ում
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-05-12-ից մինչև 2011-06-16։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2011-06-16Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 ապրիլի 2011 թվականի N 532-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N N 1, 2 և 3 հավելվածների:

2. Միջհամայնքային նշանակության ճանապարհները բարեկարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը 2011 թվականին հատկացնել 551,691.3 հազ. դրամ, որից` 2011 թվականի 1-ին կիսամյակում 206,941.3 հազ. դրամ, 9 ամսում` 448,266.3 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին`

1) սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների գնումը կազմակերպել որպես բանակցային ընթացակարգ` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու եղանակով` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության համակարգում գործող «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով և ֆինանսավորումն իրականացնել ԲԳԿ-ի գանձապետական հաշվից գումարը հաշվեգրելով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության բանկային հաշվինուղղ..

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 2-րդ կետով հատկացվող գումարների ծախսման ուղղությունների վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. մայիսի 6

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

ապրիլի 28-ի N 532-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

առաջին կիսամյակ ինն ամիս տարի

բաժինը խումբը դասը

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

այդ թվում` 0.0 0.0 0.0

10 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

այդ թվում` (206,941.3) (448,266.3) (551,691.3)

05 ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ

այդ թվում` (206,941.3) (448,266.3) (551,691.3)

01 ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ (206,941.3) (448,266.3) (551,691.3)

01. Վարձատրվող հասարակական աշխատանքներ (206,941.3) (448,266.3) (551,691.3)

այդ թվում`

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (206,941.3) (448,266.3) (551,691.3)

11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

այդ թվում` 206,941.3 448,266.3 551,691.3

01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

այդ թվում` 206,941.3 448,266.3 551,691.3

01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 206,941.3 448,266.3 551,691.3

այդ թվում`

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 206,941.3 448,266.3 551,691.3

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

ապրիլի 28-ի N 532-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.20 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ

առաջին կիսամյակ ինն ամիս տարի առաջին կիսամյակ ինն ամիս տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը Անվանումը`

Վարձատրվող հասարակական աշխատանքներ

Ը003 ԾՏ06 Նկարագրությունը`

Աշխատանք փնտրող չզբաղված

քաղաքացիների համար ժամանակավոր զբաղվածության ապահովում (1483) (3212) (3953)

Շահառուների քանակը Աշխատանք փնտրող չզբաղված քաղաքացիներ (1483) (3212) (3953) 0.0 0.0 0.0

Գումարը (հազ. դրամ) X X X (206,941.3) (448,266.3) (551,691.3)

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը 1-3 ամիս 0.0 0.0 0.0

Շահառուների ընտրության չափանիշները

Նպաստ ստանալու իրավունք տվող անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունենալը

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Ը003 - Զբաղվածության ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Գործազրկության մակարդակի նվազեցում

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

ապրիլի 28-ի N 532-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անվանումը Գնման ձևը Չափման

միավորը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

քանակը գումարը

(հազ. դրամ)

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 551,691.3

Բաժին N 04,

Խումբ N 05, Դաս N 01,

«01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» 551,691.3

ՄԱՍ 3. Աշխատանքներ 551,691.3

Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում ԲԸԱՀ դրամ 1 551,691.3

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։