Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՄՍՏԵՐ ՖԼԱՈՒԵՐՍ» ՀԱՅ-ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀՀ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 ապրիլի 2011 թվականի N 524-Ա

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՄՍՏԵՐ ՖԼԱՈՒԵՐՍ» ՀԱՅ-ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Ամստեր Ֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2011 թվականի մարտի 5-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` համաձայն N 1 հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թվականի մարտի 5-ը:

2. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Ամստեր Ֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվելիք՝ «Ամստեր Ֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Ամստեր Ֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած պայմանագրի կնքումը:

4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. մայիսի 4

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

ապրիլի 28-ի N 524-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ԱՄՍՏԵՐ ՖԼԱՈՒԵՐՍ» ՀԱՅ-ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN

ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը Անվանումը Մոդելը Չափի միավորը Քանակը Ծագման երկիրը Արտահանման երկիրը Արժեքը (դրամ) Ներմուծման ժամկետը(տարեթիվը,

եռամսյակը)

1 2 3 4 5 6 7 8 9 10 11

1. 68109900 Արտադրանք՝ բետոնից, ցեմենտից կամ մշակված քարից - կգ 12000 Հոլանդիա Հոլանդիա 2079000 2011/I 2011/IV

2. 730890990 Մետաղական կոնստրուկցիաներ և մասեր - կգ 58200 Հոլանդիա Հոլանդիա 56776500 2011/I 2011/IV

3. 760429900 Այլումինե մասեր և պրոֆիլներ - կգ 29880 Հոլանդիա Հոլանդիա 78111000 2011/I 2011/IV

4. 841590000 Оդափոխության համակարգ և դրա մասերը - կգ 1250 Հոլանդիա Հոլանդիա 12523500 2011/I 2011/IV

5. 761090900 Այլումինե դետալներ - կգ 3500 Հոլանդիա Հոլանդիա 10840500 2011/I 2011/IV

6. 700510300 Ապակի - կգ 161750 Բելգիա Հոլանդիա 34848000 2011/I 2011/IV

7. 39259080 Պլաստմասսայե դետալներ - կգ 522 Հոլանդիա Հոլանդիա 1138500 2011/I 2011/IV

8. 761010000 Դռներ, պատուհաններ և դրանց մասեր - կգ 6750 Հոլանդիա Հոլանդիա 3267000 2011/I 2011/IV

9. 730830000 Մետաղական դռներ - կգ 2650 Հոլանդիա Հոլանդիա 9157500 2011/I 2011/IV

10. 760429900 Այլումինե դետալներ - կգ 40500 Հոլանդիա Հոլանդիա 5148000 2011/I 2011/IV

11. 848390890 Ատամնավոր մետաղական դետալներ - կգ 8050 Հոլանդիա Հոլանդիա 2920500 2011/I 2011/IV

12. 400829000 Ռետինե դետալներ - կգ 3850 Հոլանդիա Հոլանդիա 742500 2011/I 2011/IV

13. 76109090 Այլումինե դետալներ - կգ 21000 Հոլանդիա Հոլանդիա 5544000 2011/I 2011/IV

14. 391620100 Պլաստմասսայե պրոֆիլներ - կգ 1230 Հոլանդիա Հոլանդիա 1039500 2011/I 2011/IV

15. 730890990 Մետաղական դետալներ - կգ 18710 Հոլանդիա Հոլանդիա 7524000 2011/I 2011/IV

16. 391890000 Պլաստիկ պաստառներ - քառ. մ 10000 Հոլանդիա Հոլանդիա 14305500 2011/I 2011/IV

17. 391890000 Պլաստիկ ցանց - քառ. մ 10000 Հոլանդիա Հոլանդիա 13909500 2011/I 2011/IV

18. 8402 Կաթսա - հատ 1 Հոլանդիա Հոլանդիա 10704375 2011/I 2011/IV

19. 8404 Կաթսային օժանդակ սարքավորումներ - հատ 8 Հոլանդիա Հոլանդիա 35503380 2011/I 2011/IV

20. 8416 Այրիչ - հատ 1 Հոլանդիա Հոլանդիա 7400250 2011/I 2011/IV

21. 843280000 Մեխանիկական գյուղատնտեսական սարքավորումներ - հատ 1 Հոլանդիա Հոլանդիա 1173645 2011/I 2011/IV

22. 7304 Մետաղական խողովակներ և դրանց դետալներ - կգ 147160 Հոլանդիա Հոլանդիա 98969805 2011/I 2011/IV

23. 842129000 Հոսանքի մասնակի ֆիլտրող սարքավորում - հատ 5 Հոլանդիա Հոլանդիա 618750 2011/I 2011/IV

24. 320810900 Հրապատիճներ և ներկեր - կգ 2120 Հոլանդիա Հոլանդիա 2054250 2011/I 2011/IV

25. 843280000 Գյուղատնտեսական նշանակության այլ մեքենաներ և մեխանիզմներ - հատ 1 Հոլանդիա Հոլանդիա 7285905 2011/I 2011/IV

26. 730900300 Ջրի պահեստավորման ցիստեռններ - հատ 4 Հոլանդիա Հոլանդիա 4653000 2011/I 2011/IV

27. 8413 Կենտրոնախույս պոմպեր և դրանց մասեր - հատ 10 Հոլանդիա Հոլանդիա 9355500 2011/I 2011/IV

28. 8424 Ոռոգման համակարգերի մասեր - կգ 15860 Հոլանդիա Հոլանդիա 9157500 2011/I 2011/IV

29. 854231900 Համակարգչային պրոցեսորներ - հատ 4 Հոլանդիա Հոլանդիա 19552500 2011/I 2011/IV

30. 841590000 Օդափոխության համակարգեր և դրանց մասեր - կգ 15300 Հոլանդիա Հոլանդիա 31630500 2011/I 2011/IV

31. 8432 Գյուղատնտեսության սարքավորումներ - հատ 2 Հոլանդիա Հոլանդիա 5638050 2011/I 2011/IV

32. 8436 Լոլիկի կախիչների թել փաթաթող սարք - հատ 1 Հոլանդիա Հոլանդիա 3712500 2011/I 2011/IV

33. 8428 Էլեկտրական բարձրացման մեխանիզմներ և դրանց մասեր - հատ 4 Հոլանդիա Հոլանդիա 1128600 2011/I 2011/IV

34. 850440550 Մարտկոցի վերալիցքավորման սարք - հատ 6 Հոլանդիա Հոլանդիա 772200 2011/I 2011/IV

35. 843359800 Բերքի հավաքման և տեղափոխման սայլակ - հատ 12 Հոլանդիա Հոլանդիա 5452920 2011/I 2011/IV

36. 8424 Ծծումբ գոլորշիացնող սարք - հատ 10 Հոլանդիա Հոլանդիա 245025 2011/I 2011/IV

37. 8432 Մետաղական կեռիկ՝ լոլիկի թելերը փաթաթելու համար - հատ 56000 Հոլանդիա Հոլանդիա 540045 2011/I 2011/IV

38. 392690980 Պլաստիկ ճարմանդներ՝ լոլիկի թփերն ամրացնելու համար - հատ 828000 Հոլանդիա Հոլանդիա 1560240 2011/I 2011/IV

39. 540772000 Թել՝ սինթետիկ - կգ 1530 Հոլանդիա Հոլանդիա 2630925 2011/I 2011/IV

40. 853690100 Կուտակ՝ լար ձգելու համար - հատ 250 Հոլանդիա Հոլանդիա 180180 2011/I 2011/IV

41. 392190600 Գրունտի պոլիէթիլային ծածկոց - քառ. մ 10000 Հոլանդիա Հոլանդիա 1859715 2011/I 2011/IV

42. 392190600 Պոլիէթիլային սուբստրատ՝ լոլիկ աճեցնելու համար - մ 6324 Հոլանդիա Հոլանդիա 6135030 2011/I 2011/IV

43. 854442900 Պոլիէթիլային ծածկույթով լար - կգ 2240 Հոլանդիա Հոլանդիա 589248 2011/I 2011/IV

Ընդամենը 528379038

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

ապրիլի 28-ի N 524-Ա որոշման

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N _____

«ԱՄՍՏԵՐ ՖԼԱՈՒԵՐՍ» ՀԱՅ-ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Քաղ. Երևան _____ ______________ 2011 թ.

Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս նախարար Տիգրան Դավթյանի, մի կողմից, և «Ամստեր Ֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ` ընկերություն), ի դեմս տնօրեն Արթուր Տիգրանյանի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից (նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակվելու դեպքում, այսուհետ` կողմեր), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 524 - Ա որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.

1. Պայմանագրի առարկան

Ընկերությունը պայմանագրով պարտավորվում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը հաստատելու մասին» N 600-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտրված ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների սահմաններում աջակցել ընկերությանը՝ ծրագրի իրականացման գործընթացում:

2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները

2.5. Նախարարությունը պարտավոր է`

2.1.2. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ։

2.6. Նախարարությունն իրավունք ունի`

2.2.3. կատարելու ընկերության կողմից իրականացվող ծրագրի նկատմամբ վերահսկողություն.

2.2.4. պահանջելու ընկերությունից ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները:

2.7. Ընկերությունը պարտավոր է`

2.3.6. մինչև 2012 թվականի հունվարի 1-ը կառուցել ներդրումային ծրագրով նախատեսված, ժամանակակից սարքավորումներով հագեցած ջերմոցային համալիր` լոլիկի, վարունգի և պղպեղի աճեցման համար.

2.3.7. պայմանագրի 2.3.1-ին ենթակետում նշված ծրագրի շրջանակներում ստեղծել առնվազն 56 աշխատատեղ` ապահովելով մոտավորապես 80 հազ. դրամ միջին աշխատավարձով.

2.3.8. հարկային պարտավորությունները և սոցիալական ապահովության վճարներն ավելացնել աշխատողների թվի ու արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը համապատասխան.

2.3.9. կատարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման համար տրված ցուցումները.

2.3.10. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:

2.8. Ընկերությունն իրավունք ունի`

2.4.3. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները.

2.4.4. ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավելու այլ կազմակերպություններ և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:

3. Հաշվետվությունը և մոնիթորինգը

3.1. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:

3.2. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է ծրագրի շրջանակներում իրականացնել մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:

3.3. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում առաջարկություններ:

3.4. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ընկերությունից կարող են պահանջվել գրավոր և բանավոր պարզաբանումներ ու բացատրություններ:

3.5. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:

3.6. Ընկերությունը նախարարություն է ներկայացնում եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ (տեքստային ու ֆինանսական):

4. Կողմերի պատասխանատվությունը

4.3. Եթե ընկերությունը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատաում պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները, խուսափում է նախարարության վերահսկողությունից, ապա նախարարությունն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու պայմանագիրը և ընկերությունից պահանջելու վճարել հետաձգված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 524 -Ա որոշման N 1 հավելվածով սահմանված` ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ընդհանուր գումարից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4.4. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

5. Պայմանագրի գործողության ժամկետը

5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի կողմից ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:

5.2. Ծրագիրը համարվում է կատարված՝ պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:

6. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագրի կնքումից հետո և, որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

7. Եզրափակիչ դրույթներ

7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:

7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով՝ 2 օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:

8. Կողմերի հասցեները և ստորագրությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն «Ամստեր Ֆլաուերս» հայ-հոլանդական ՀՁ ՍՊԸ

Հասցեն` ՀՀ, քաղ. Երևան, Մ. Մկրտչյան 5 Հասցեն` ՀՀ, քաղ. Երևան, Այգեձորի 74/22

_______________Տիգրան Դավթյան _______________Արթուր Տիգրանյան

(ստորագրությունը) (ստորագրությունը)

Կ. Տ. Կ. Տ.

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։