«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 մայիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11611214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
3 մայիսի 2011 թ.
ք. Երևան N 229-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել համատեղ հայ-ռուսական թողարկմանը նվիրված «Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ. Ованес ТУМАНЯН (1869-1923)» և «Վալերի Բրյուսով. Валерий БРЮСОВ (1873-1924)» նամականիշերի նմուշները, համաձայն N 1 և N 2 հավելվածների:
2. Գործողության մեջ դնել համատեղ հայ-ռուսական թողարկմանը նվիրված «Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ.Ованес ТУМАНЯН (1869-1923)» և «Վալերի Բրյուսով. Валерий БРЮСОВ (1873-1924)» նամականիշերը, սահմանելով անվանագինը` 120 և 230 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար` Մ. Վարդանյան
Հաստատված է
Հավելված 1
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2011 թվականի մայիսի 3-ի
թիվ 229-Ն հրամանի
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Ջիլավյան
Հաստատված է
Հավելված 2
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2011 թվականի մայիսի 3-ի
թիվ 229-Ն հրամանի
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Ջիլավյան