Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ՉԱՓԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

Պաշտոնական պարզաբանումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Համաձայնեցված է

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարար Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահ

___________________ Վ. Գաբրիելյան ___________________ Գ. Խաչատրյան

27 ապրիլի 2011 թ. 16 մարտի 2011 թ.

N 12

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ՉԱՓԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 59.9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է` ամսվա ընթացքում իրացված գազի ծավալի նկատմամբ մեկ մետր խորանարդ գազի հաշվով 20 դրամ հաշվարկային դրույքաչափ կիրառելով: Հաշվարկային դրույքաչափով հաստատագրված վճարի հաշվարկման համար ամսվա ընթացքում իրացված գազի ծավալը չի կարող պակաս լինել ամսվա ընթացքում ստացված գազի ծավալի 87.5 տոկոսից:

Օրենքի 59.10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի նվազագույն ամսական չափը յուրաքանչյուր գազալցման կայանի համար չի կարող պակաս լինել`

Երևան քաղաքում գտնվող գազալցման կայանի համար` 1500000 դրամից,

Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում գտնվող գազալցման կայանների համար` 1125000 դրամից,

այլ վայրերում գտնվող գազալցման կայանների համար` 900000 դրամից:

Օրենքի 98-րդ հոդվածի համաձայն Օրենքի 7 հոդվածի «գ», «դ», «է», «ը» «ժգ», «ժդ», «ժե», «ժզ», «ժը», «ի» և «իա» ենթակետերով նախատեսված գործունեության կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկը կասեցվում է վճարողի կողմից հարկային տեսչության մարմնին գործունեության դադարեցման (կասեցման) մասին դիմում-հայտարարություն ներկայացնելու դեպքում՝ հայտարարության մեջ նշված օրվանից, որը չի կարող հայտարարության ներկայացման հաջորդ օրվանից ավելի շուտ լինել:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով oրենքի պահանջները»:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պաշտոնապես պարզաբանում եմ.

Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունն ամսվա ընթացքում դադարեցնելու դեպքում տվյալ ամսվա (գործունեության դադարեցման օրն ընդգրկող ամսվա) համար Օրենքի 59.10-րդ հոդվածով սահմանված` հաստատագրված վճարի ամսական նվազագույն չափի նկատմամբ Օրենքի 98-րդ հոդվածի դրույթները կիրառելի չեն: Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության դադարեցման օրը տվյալ ամսվա 1-ը համարվելու և հետագայում տվյալ ամսվա ընթացքում այդ գործունեությունը չվերսկսելու դեպքում տվյալ ամսվա համար Օրենքի 59.10-րդ հոդվածով սահմանված` հաստատագրված վճարի ամսական նվազագույն չափը չի կիրառվում:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։