Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 մայիսի 2011 թվականի N 547-Ն

ԳՈՒՅՔ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 26-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` «Երևանի N 3 բեռնատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած շարժական գույքը (արտադրական, տնտեսական գույք, գործիք, այլ գույք և ապրանքներ) (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, մասնավորեցնել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2010 թվականի դեկտեմբերի 17-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գինը, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:

4. Վճարումները կատարել աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. մայիսի 10

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 547-Ն որոշման

Ց Ա Ն Կ N 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ` «ԵՐԵՎԱՆԻ N 3 ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ, ԳՈՐԾԻՔԻ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Անվանումը Քանակը (հատ) Ձեռք-բերման տարե-թիվը Գնահատված մեծությունը (դրամ) Գույքի մեկնարկային գինը (դրամ) Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` ներառյալ ավելացված արժեքի հարկը (դրամ)

70 տոկոս և ավելի մաշվածք ունեցող

1. Լցավորման տարա 1 1982 թ. 390000 390000 600

2. Սառնարան «Սնեյգ-5» 1 1987 թ. 9000 9000 600

3. Սառնարան «Սնեյգ-5» 1 1987 թ. 9000 9000 600

4. Գրամեքենա «Յատրան» 1 1987 թ. 7000 7000 600

5. Գրամեքենա «Յատրան» 1 1987 թ. 5000 5000 600

6. Դրոշմակնիք ժամացույց 1 1991 թ. 2000 2000 600

7. Տաքացուցիչ ԿՎՏ 1 1987 թ. 7000 7000 600

8. Սառնարան «Միր ԿՇԴ» 270/80 1 1982 թ. 10000 10000 600

9. Էլեկտրավահանակ 1 1987 թ. 25000 25000 600

10. Սեղանի հավաքածու 1 1998 թ. 2500 2500 600

11. Հեռուստացույց «Բերեզկա-215» 1 1996 թ. 4500 4500 600

12. Տեսաձայնագրիչ «Սուպրա» 1 1998 թ. 13000 13000 600

13. Ավտոփորձարկման սարք 1 1998 թ. 9000 9000 600

14. Ավտոդողի քանդման հաստոց 1 1981 թ. 52000 52000 600

15. Հեռախոսային կայան ԿԴ-18 1 1987 թ. 6000 6000 600

16. Բենզալցակայան 1 1987 թ. 15000 15000 600

17. Բենզալցակայան 1 1994 թ. 32000 32000 600

Ընդամենը 17 598000

Ց Ա Ն Կ N 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ` «ԵՐԵՎԱՆԻ N 3 ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN

ը/կ Անվանումը Ձեռքբերման տարեթիվը Քանակը (հատ) Գույքի գնահատված մեծությունը (դրամ) Գույքի մեկնարկային գինը

(դրամ)

70 տոկոս և ավելի մաշվածք ունեցող

1. Բաշխիչ 20020 Գ-52 2007 թ. 90 5850 5850

2. Արգելակային վերդիր 2007 թ. 282 28200 28200

3. Շրջանակ 60101 2007 թ. 1 400 400

4. ԱՓՏ ատամնանիվ ԶԻԼ 130 2007 թ. 66 13530 13530

Ընդամենը 439 47980

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։