ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2011 թվականի N 568-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1630-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 4-ի «Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի N 238 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1630-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. մայիսի 12
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
մայիսի 5-ի N 568-Ն որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
նոյեմբերի 4-ի N 1630-Ն որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Տ. Դավթյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ)
Գ. Բադալյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)
Ա. Շահինյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ)
Ս. Գալստյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Ա. Վանյան - ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ
Լ. Վարդանյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության պետ
Է. Սնգրյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմի բնակչության և տարածքների պաշտպանության վարչության մոնիտորինգի կենտրոնի պետ-վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ
Ա. Առաքելյան -ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի վարչության շրջակա միջավայրի պահպանության տնտեսական մեխանիզմների, ստանդարտների և տեխնիկական կանոնակարգերի բաժնի գլխավոր մասնագետ
Օ. Կարապետյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ինժեներատեխնիկական աշխատանքների և տեխնիկական նորմավորման մեթոդաբանության բաժնի գլխավոր մասնագետ
Գ. Մինասյան - «Հայաստանի շինարարների միություն» իրավաբանական անձանց միության տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Հակոբյան - «Աննա» սպառողների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Պողոսյան - Հայաստանի «Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ց. Գևորգյան - «Հայաստանի վաճառականներ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ն. Մկրտչյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի հավատարմագրման գործակալության պետ (խորհրդի քարտուղար)»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան