«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 մայիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11411201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
N 234-Ն
26 ապրիլի 2011 թ. N 39-Ն
4 ապրիլի 2011 թ.
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 47-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 007-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2004 թվականի հունվարի 29-ի N 47-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թվականի հունվարի 16-ի N 007-Ն «Օտարման որոշման վերաբերյալ եզրակացություն տալու սկզբունքները սահմանելու մասին» համատեղ հրամանի 1-ին կետի բ) ենթակետի 2-րդ պարբերության «50 տոկոսից ավելի մաշվածք» բառերից հետո լրացնել «(բացառությամբ այն դեպքերի, երբ գույքը հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ օտարման նպատակով)» բառերը:
ՀՀ ֆինանսների նախարար
_________________
Վ. Գաբրիելյան ՀՀ կառավարությանն առընթեր
պետական գույքի կառավարման
վարչության պետ
_________________
Կ. Կիրակոսյան