Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՓՈՔՐ» ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

13 օգոստոսի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 օգոստոսի 1998 թվականի N 504

քաղ. Երևան

«ՓՈՔՐ» ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «փոքր» մասնավորեցման օբյեկտները (ցանկը կցվում է) դրանց աշխատավորական կոլեկտիվներին:

2. Պետական գույքի գնորդը վճարումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 13-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Ց Ա Ն Կ

ուղղակի վաճառքի ձեվով մասնավորեցվող «փոքր» մասնավորեցման օբյեկտների

__________________________________________________________________

NN ը/կ Օբյեկտի անվանումը Քաղաքը/մարզը Հասցեն Գնահատված արժեքը (դրամ)

__________________________________________________________________

1. N 2 զինվորական առևտրի խանութ քաղ. Գյումրի Կիրովի 6 2073524

2. «Շիրառսպաս» ՊՁ-ի N 89 կրպակ քաղ. Գյումրի Անի թաղ., 3-րդ փող. 89110

3. «Տավուշառսպաս» ՊՁ-ի «Տակառիկ» խորովածանոց քաղ. Դիլիջան Երևանյան խճուղի 587227

4. «ԱվտոԶԱԶ» տեխսպասարկում» ֆիրմային խանութ Արարատի մարզ գ. Նոր Խարբերդ 2013840

5. «Երառսպաս» ՊՁ-ի հասարակական սննդի N 1 ԴՁ-ի N 3 պաղպաղակի տաղավար քաղ. Երևան Մանթաշյան 1 176915

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։