ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2011 թվականի N 600-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում ու փոփոխություն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. Ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնի պատրաստման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2011 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 9000,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. մայիսի 17
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
մայիսի 12-ի N 600-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ - - -
այդ թվում`
04 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (3,000.0) (6,000.0) (9,000.0)
այդ թվում`
05 ՏՐԱՆՍՊՈՐՏ (3,000.0) (6,000.0) (9,000.0)
այդ թվում`
01 Ճանապարհային տրանսպորտ (3,000.0) (6,000.0) (9,000.0)
այդ թվում`
11. Պետական աջակցություն «Տրանսպորտային փոխադրումներ»
ՊՈԱԿ-ին (3,000.0) (6,000.0) (9,000.0)
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն (3,000.0) (6,000.0) (9,000.0)
որից՝
Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին (3,000.0) (6,000.0) (9,000.0)
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 3,000.0 6,000.0 9,000.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 3,000.0 6,000.0 9,000.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 3,000.0 6,000.0 9,000.0
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 3,000.0 6,000.0 9,000.0
ՀՀ կառավարություն 3,000.0 6,000.0 9,000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
մայիսի 12-ի N 600-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Ծախսային ծրագրի անվանումը, համարը Ծախսային ծրագիրը կատարող ՀՀ պետական կառավարման մարմնի անվանումը Ցուցանիշի փոփոխությունը
(նվազեցումը նշված է փակագծում) Դրամաշնորհ ստացող տնտեսավարող սուբյեկտի անվանումը
տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվող դրամաշնորհի գումարը
(հազ. դրամ)
բաժինը խումբը դասը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
04 05 01 Տրանսպորտային բնագավառում ծառայություններ (9000.00) «Տրանսպորտի փոխադրումներ» ՊՈԱԿ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2011 թվականի
մայիսի 12-ի N 600-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Գնման առարկայի Գումարի փոփոխությունը
(հազ. դրամ)
(ավելացումները նշված են դրական նշանով)
անվանումը գնման ձևը չափի միավորը քանակը
ՀՀ ֆինանսների նախարարություն
Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տպագիր արտադրանքի տպագրման ծառայություններ ԲԸԱՀ դրամ 1.0 9,000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2011 թվականի
մայիսի 12-ի N 600-Ն որոշման
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.21 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
առաջին կիսամյակ ինն ամիս տարի առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ
Ծրագրային դասիչը Մատուցվող ծառայության անվանումը
Պետական աջակցություն «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ին
Նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության միասնական երթուղային ցանցի, միջմարզային և միջքաղաքային երթուղիների մշակման, տեխզննության կտրոնների տպագրման և հատկացման ծառայություններ
Ը005 ԱԾ01
Քանակական Տրամադրված տեխզննության կտրոնների քանակը (180,000.0) X X X
Բեռնափոխադրող կազմակերպությունների թույլտվության տրամադրում
Անվճար երթևեկության վկայականների տրամադրում
Սխեմաների քանակը
Որակական Մշակված չէ X X X
Ժամկետայնության Մշակված չէ X X X
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X X X (3,000.0) (6,000.0) (9,000.0)
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Երթևեկության կառավարման բարելավման ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Նպաստում է երթևեկության խցանումների նվազեցմանը և անվտանգ երթևեկության բարելավմանը
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.23 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
առաջին կիսամյակ ինն ամիս տարի առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշներ
Ծրագրային դասիչը Մատուցվող ծառայության անվանումը
Տպագիր արտադրանքի տպագրման ծառայություններ
Նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության տեխզննության կտրոնների տպագրման և հատկացման ծառայություններ
Ը001 ԱԾ03
Քանակական Տրամադրված տեխզննության կտրոնների քանակը 180,000.0 180,000.0 180,000.0 X X X
Որակական Մշակված չէ X X X
Ժամկետայնության Մշակված չէ X X X
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X X X 9,000.0 9,000.0 9,000.0
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Ը001 Քաղաքականության մշակման, պլանավորման, բյուջետավորման, ֆինանսական կառավարման ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Պետական ֆինանսների արդյունավետ կառավարում, նպաստում է ՀՀ ֆինանսների նախարարության մյուս ծրագրերի արդյունավետ իրագործմանը
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ» կառավարչական հիմնարկ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան