Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 134-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մայիսի 2011 թվականի N 571-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 134-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Ճապոնիայի կառավարության «Սակավապահով ֆերմերների համար դրամաշնորհային աջակցություն» 10-րդ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներկրված գյուղատնտեսական տեխնիկան տնօրինելու մասին» N 134-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 1-ին կետում «61» թիվը փոխարինել «36» թվով.

2) որոշման 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Հայտագրի համաձայն` Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհի հաշվին ներկրված 25 տրակտորից` յուրաքանչյուրը 4.0 մլն դրամ արժեքով, իրացնել`

1) 20 տրակտորը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի կողմից հաստատված ցանկում ներառված համայնքներին.

2) 5 տրակտորը` սերմարտադրող կազմակերպություններին».

3) որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը «կոոպերատիվների» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համատեղ գործունեության պայմանագրով գործող գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող սուբյեկտների» բառերով, իսկ «կոոպերատիվին» բառը փոխարինել «դրանց» բառով.

4) որոշման 3-րդ կետի «գ» ենթակետը «կոոպերատիվը» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համատեղ գործունեության պայմանագրով գործող գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող սուբյեկտների» բառերով, իսկ «կոոպերատիվի» բառը փոխարինել «դրանց» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. մայիսի 17

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։