Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆԵՐՔԻՆ ՇԱՀՈՂ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՆՈՐ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

25 օգոստոսի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 օգոստոսի 1998 թվականի N 522

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆԵՐՔԻՆ ՇԱՀՈՂ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՆՈՐ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական ներքին շահող փոխառության երկրորդ թողարկման պարտատոմսերի հետգնման մասին» N 324 որոշման 3-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական ներքին շահող փոխառության երկրորդ թողարկման պարտատոմսերի նոր անվանական արժեքը` 650 դրամ:

2. Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական ներքին շահող փոխառության առաջին թողարկման շրջանառության մեջ մնացած պարտատոմսերը հետ գնել`

ա) 1000 ռուբլի անվանական արժեք ունեցողը 650 դրամով.

բ) 500 ռուբլի անվանական արժեք ունեցողը 325 դրամով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։