Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մայիսի 2011 թվականի N 454-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝ 2012 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք` ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների` կրթության ոլորտի աշխատողների 2-րդ համագումարի նախապատրաստական աշխատանքների իրականացման և անցկացման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. մայիսի 24

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2011 թ.

մայիսի 24 ի N 454-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար

(միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

(միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

Լ. Գրիգորյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի

խորհրդական

Ե. Սարգսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

մշակույթի և հումանիտար համագործակցության

վարչության պետ

Վ. Սուքիասյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի

մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ

Հ. Կամենդատյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

տնտեսության սոցիալական ոլորտի բյուջետային ընթացիկ

ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության կրթության,

գիտության, հանգստի, մշակույթի և կրոնի բնագավառներում

բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման

բաժնի պետ

Ա. Սողոմոնյան - - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

ՀՀ տրանսպորտային տեսչության պետ

Ա. Կիրակոսյան - - ՀՀ կառավարությանն առնթեր ՀՀ ոստիկանության

հասարակական կարգի ապահովման վարչության պետ,

ոստիկանության գնդապետ

Հ. Գաբրիելյան - ՀՀ կառավարությանն առնթեր քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության ավիացիոն անվտանգության

վարչության պետ

Գ. Սողոմոնյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության

վարչության պետ (համաձայնությամբ)

Ա. Մելքոնյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության

ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։