«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 մայիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11011233
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
1 ապրիլի 2011 թ.
ք. Երևան N 271-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետը և ՀՀ կառավարության 2005 թ. ապրիլի 14-ի «Բարձրագույն մասնագիտական և հետբուհական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը հաստատելու մասին» N 449-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել բարձրագույն մասնագիտական կրթության բակալավրի որակավորման պետական կրթական չափորոշիչները՝ համաձայն հավելվածի։
2. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը (պետ՝ Ռ. Սուքիասյան) և իրավաբանական վարչությանը (պետ՝ Մ. Գրիգորյան), սահմանված կարգով սույն չափորոշիչները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Ա. Աշոտյան
080600 «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (կապի ճյուղում)»
080600 «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (մեքենաշինության ճյուղում)»
080600 «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (քիմիական արդյունաբերության ճյուղում)»
080600 «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (տրանսպորտի ճյուղում)»
080600 «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (էներգետիկայի ճյուղում)»
080600 «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» (տեքստիլ և թեթև արդյունաբերության ճյուղում)»
080600 «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (լեռնամետալուրգիայի ճյուղում)»
080600 «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (տեղեկատվական տեխնոլոգիաների ճյուղում)»
090100 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ»
130100 «Օգտակար հանածոների հետախուզում և մշակում»
140100 «Ջերմաէներգետիկա (այդ թվում՝ ատոմային էլեկտրակայաններ և սարքավորումներ)»
140200 «Էլեկտրաէներգետիկա»
140300 «Էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ և էներգետիկական մենեջմենթ»
140500 «Էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա և էլեկտրատեխնոլոգիաներ»
150100 «Մետալուրգիա և նյութագիտություն»
150200 «Կիրառական մեխանիկա»
150300 «Տեխնոլոգիական մեքենաներ և սարքավորումներ»
150400 «Մեքենաշինություն և նյութերի մշակում»
200100 «Սարքաշինություն»
200300 «Կենսաբժշկական ճարտարագիտություն»
200400 «Չափագիտություն, ստանդարտացում և սերտիֆիկացում»
210100 «Էլեկտրոնային տեխնիկա»
210300 «Ռադիոտեխնիկա և կապ»
220200 «Ավտոմատացում և կառավարում»
230100 «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա»
240100 «Քիմիական տեխնոլոգիաներ»
240200 «Կենսատեխնոլոգիա»
260100 «Սննդամթերքի տեխնոլոգիա»
260200 «Տեքստիլ և թեթև արդյունաբերության արտադրանքի նախագծում»
260300 «Տեքստիլ և թեթև արդյունաբերության արտադրատեսակների տեխնոլոգիա»
280100 «Շրջակա միջավայրի պաշտպանություն (էներգետիկայի ճյուղում)»
280100 «Շրջակա միջավայրի պաշտպանություն (քիմիական արդյունաբերության ճյուղում)»
290100 «Հրատարակչական գործ և պոլիգրաֆիա»