Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

27 օգոստոսի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 օգոստոսի 1998 թվականի N 534

քաղ. Երևան

վարձակալած պետական գույքը մասնավորեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալած պետական գույքը (ցանկը կցվում է) դրանց վարձակալներին:

2. Պետական գույքի գնորդը վճարումներն իրականացնում է մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 27-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

ց ա ն կ

ուղղակի վաճառքի ձԵՎով մասնավորեցվող վարձակալած պետական գույքի

NN

ը/կ Վարձակալած գույքի անվանումը Հասցեն Տարածքը

(քառ.մ) Գնահատված արժեքը

(դրամ) Գնորդի անունը կամ անվանումը

1. տարածք քաղ. Սևան, Սևանեցու 9 46.7 703834 «Արգիշտի» ՍՊԸ

2. տարածք քաղ. Վանաձոր, Թումանյան 3 129.36 3899273 «Վանաձոր» ՓԲԸ

3. տարածք քաղ. Երևան, Գլինկայի 9 907.71 42522599 «Թագուհի» արտադրական կոոպերատիվ

4. գույք քաղ. Երևան, Ծովակալ Իսակովի 9 - 125229 անհատ ձեռներեց Ռ. Պետրոսյան

5. տարածք քաղ. Երևան, Արաբկիր, 37-րդ փող., 3/2 253.17 7631253 «Անի» արտադրական կոոպերատիվ

6. տարածք քաղ. Երևան, Թումանյան 11 127.48 23055625 «ՀՄԽ» ՍՊԸ

7. տարածք քաղ. Երևան, Մամիկոնյանց 62 161.8 12192763 «Գիտության և տեխնիկայի համագործակցության արտադրական կոմերցիոն կենտրոն» ՍՊԸ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։