Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄՈՒՍԱԼԵՌԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄՈՒՍԱԼԵՌԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի ԹԻՎ 22-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

Մուսալեռի գյուղական համայնքի ավագանի

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 2010 թ. թիվ 52-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄՈՒՍԱԼԵՌԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի ԹԻՎ 22-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով.

Համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռի գյուղական համայնքի ղեկավարի 2009 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 22-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշմամբ հաստատված կանոնակարգի 16-րդ կետում «28 օրացուցային» բառերը փոխարինել «20 աշխատանքային» քառերով.

2) կանոնակարգի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող Աշխատակազմի աշխատողներին այդ արձակուրդը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված տևողությամբ և կարգով:».

3) կանոնակարգի 22-րդ կետի երկրորդ նախադասությունից հանել «կամ աշխատողի աշխատողին պաշտոնի նշանակելու իրավասության ունեցող անձի ու աշխատողի համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը սահմանված կարգով տեղափոխվում է այլ ժամանակ» բառերը.

3) կանոնակարգի 23-րդ կետում «միջնակարգ» բառը փոխարինել «միջին» բառով.

4) կանոնակարգի 25-րդ կետում «30 օր» բառերը փոխարինել «60 օր» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Համայնքի ղեկավար`

Է. Հովհաննիսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։