ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԻՆՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. «Սննդամթերքի անվտանգության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում
լրացումներ կատարելու մասին Պ-791-06.04.2011, 20.05.2011 -ՏՀ-010/0
Հեղինակներ` Խաչիկ Հարությունյան, Հեղինե Բիշարյան, Իշխան Խաչատրյան, Հովհաննես Մարգարյան
2. ա) «Առևտրի և ծառայությունների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին Կ-1112-04.04.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին Կ-1112.1 -04.04.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում
կատարելու մասին Կ-1112.2 -04.04.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) Վարչական իրավախախտումների
վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում
կատարելու մասին Կ-1112.3 -04.04.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3. ա) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին Կ-1113-04.04.2011-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Պետական կառավարչական հիմնարկների
մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին Կ-1113.1 -04.04.2011-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Համայնքային ծառայության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-1113.2 -04.04.2011-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Երևան քաղաքում տեղական
ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին Կ-1113.3 -04.04.2011-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) «Իրավաբանական անձանց պետական
գրանցման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում լրացում
կատարելու մասին Կ-1113.4-04.04.2011-ՏՏ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4. «Զորահավաքային նախապատրաստության
և զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություններ կատարելու մասին Կ-1114 -05.04.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5. ա) «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում
լրացումներ կատարելու մասին Կ-1115 -05.04.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Վարչական իրավախախտումների
վերաբերյալ Հայաստանի
Հանրապետության օրենսգրքում
լրացումներ կատարելու մասին Կ-1115.1 -05.04.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6. ա) «Մթնոլորտային օդի պահպանության
մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացումներ կատարելու մասին Պ-1118 -08.04.2011-ԳԲ-010/0
Հեղինակներ` Խաչիկ Հարությունյան,
Միշա Ստեփանյան, Հեղինե Բիշարյան, Վահագն Մախսուդյան, Իշխան Խաչատրյան
բ) Վարչական իրավախախտումների
վերաբերյալ Հայաստանի Հանրապետության
օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Պ-1118.1 -08.04.2011-ԳԲ-010/0
Հեղինակներ` Խաչիկ Հարությունյան,
Միշա Ստեփանյան, Հեղինե Բիշարյան, Վահագն Մախսուդյան,
Իշխան Խաչատրյան
7. ա) «Գովազդի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին Պ-1105 -21.03.2011,10.05.2011 -ԳԿ-010/0
Հեղինակներ` Արտակ Դավթյան,
Արտակ Զաքարյան, Կարինե Աճեմյան
բ) «Հեռուստատեսության և ռադիոյի
մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացում կատարելու մասին Պ-1105.1 -21.03.2011,10.05.2011 -ԳԿ-010/0
Հեղինակներ` Արտակ Դավթյան,
Արտակ Զաքարյան, Կարինե Աճեմյան
8. Հայաստանի Հանրապետության քրեական
օրենսգրքում փոփոխություններ
կատարելու մասին Կ-1107-23.03.2011-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
9. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում
լրացում կատարելու մասին Պ-1133 -18.04.2011-ՏՀ-010/0
Հեղինակներ` Գալուստ Սահակյան,
Կարինե Աճեմյան, Արման Սահակյան,
Գրիգորի Մարգարյան,
Ալեքսան Պետրոսյան
10. ա) «Սնանկության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում
լրացումներ և փոփոխություններ
կատարելու մասին Կ-1134 -22.04.2011-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Դատական ակտերի հարկադիր
կատարման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում լրացում
կատարելու մասին Կ-1134.1 -22.04.2011-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում
կատարելու մասին Պ-1090-18.02.2011-ՍՀ-010/0
Հեղինակ` Ռուզաննա Առաքելյան
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. ա) «Հայաստանի Հանրապետությունում
ստուգումների կազմակերպման և անցկացման
մասին» Հայաստան Հանրապետության օրենքում
փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-1163 -10.05.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Օպերատիվ-հետախուզական գործունեության
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում
լրացում կատարելու մասին Կ-1163.1 -10.05.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. Հայաստանի Հանրապետության դատական
օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին Կ-1170 -18.05.2011, 23.05.2011 -ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3. ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական
հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը
«2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի
ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների
ուսումնասիրության և ՀՀ Ազգային ժողովի
ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում
ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի
մշտադիտարկման (մոնիթորինգի) վերաբերյալ» 1173 -13.05.2011-
4. Համաներում հայտարարելու մասին Ն-1174 -20.05.2011-ՊԻ
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
5. ա) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական
գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-1176 -20.05.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Քաղաքացիական ծառայողների վարձատրության
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում
լրացում կատարելու մասին Կ-1176.1 -20.05.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական օրենսգրքում
լրացում կատարելու մասին Կ-1176.2 -20.05.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6. «Պետական նպաստների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին Կ-1177-21.05.2011-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
7. ՀՅԴ խմբակցության հարցապնդում
8. ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացում.
1. 2011 թվականի հունվարի 17-ին
Նիկոսիայում ստորագրված «Հայաստանի
Հանրապետության կառավարության և Կիպրոսի
Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը
կանխելու մասին» համաձայնագիրը
(կից արձանագրությամբ) Ն-1165-10.05.2011-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
2. 2010 թվականի հունիսի 18-ին Երևանում
ստորագրված` Հայաստանի Հանրապետության
կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության
կառավարության միջև «Հայաստանում արտակարգ
իրավիճակներին արձագանքելու համակարգին
օժանդակության վերաբերյալ տեխնիկական և
ֆինանսական համագործակցության մասին»
համաձայնագիր Ն-1166 -10.05.2011-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյան
23 մայիսի 2011 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-276-Ն