Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

18 սեպտեմբերի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 1998 թվականի N 582

քաղ. Երևան

ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 7-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել պետական փակ բաժնետիրական ընկերությունները` համաձայն հավելվածի:

2. Պետական փակ բաժնետիրական ընկերությունների լուծարման գործընթացն ապահովելու նպատակով ստեղծել լուծարային հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

3. Լուծարային հանձնաժողովին` պետական փակ բաժնետիրական ընկերությունների լուծարումից հետո գույքի մնացած մասը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը:

4. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` պետական փակ բաժնետիրական ընկերությունների լուծարումից հետո գույքի մնացած մասը ի տնօրինություն ընդունելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` նշված գույքը մասնավորեցնելու կամ վարձակալության հանձնելու վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 18-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Դարբինյան

Հավելված

ՀՀ կառավարության 1998 թվականի

սեպտեմբերի 18-ի N 582 որոշման

Ց Ա Ն Կ

լուծարման ենթակա պետական փակ բաժնետիրական ընկերությունների

«Վանաձորի հաց» ՊՓԲԸ

«Գյումրիի հացի գործարան» ՊՓԲԸ

«Չարենցավանի հաց» ՊՓԲԸ

«Երևանի N 9 հացի գործարան» ՊՓԲԸ

«Դիլիջանի հացի գործարան» ՊՓԲԸ

«Ալավերդու հացաընդունում» ՊՓԲԸ

«Արարատի հացաընդունում» ՊՓԲԸ

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար

Շ. Կարամանուկյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

սեպտեմբերի 18-ի N 582 որոշման

Կ Ա Զ Մ

լուծարային հանձնաժողովի

Պ. Ղալթախչյան - ՀՀ սեփականաշնորհման նախարար

Վ. Մովսիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար

Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։