ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2011 թվականի N 518-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պատվիրակության` 2011 թվականի մայիսի 27-31-ը Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Ա. Մովսիսյանինը, Հ. Բեգլարյանինը, Ա. Սիմոնյանինը, Ա. Բախշյանինը, Ա. Անդրեասյանինը, Ա. Հակոբյանինը, Ա. Պետրոսյանինը, Վ. Դեմիրճյանինը, Գ. Քոչարյանինը, Ա. Պետրոսյանինը, Ա. Սարգսյանինը, Ա. Վանյանինը, Հ. Խաչատրյանինը և Ա. Սարուխանյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Կիրակոսյանինը, Կ. Միրզոյանինը, Վ. Աֆյանինը և Ա. Մխիթարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մելիքսեթյանի` Թեհրան գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հունիսի 6
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
հունիսի 6-ի N 518-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԹԵՀՐԱՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Մովսիսյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների
նախարար (հանձնաժողովի նախագահ)
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
առաջին տեղակալ
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի
տեղակալ
Ա. Կիրակոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Հակոբյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Սիմոնյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների
նախարարի տեղակալ
Ա. Անդրեասյան - ՀՀ տարածքային կառավարման
նախարարության ջրային տնտեսության
պետական կոմիտեի նախագահ
Վ. Դեմիրճյան - ՀՀ արդարադատության նախարարության
աշխատակազմի միջազգային իրավական
հարաբերությունների վարչության պետ
Կ. Միրզոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության
աշխատակազմի սահմանակից երկրների
վարչության պետ
Ա. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության
աշխատակազմի արտաքին կապերի և
մարքեթինգի վարչության պետ
Գ. Քոչարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության
աշխատակազմի առևտրի և շուկաների
կարգավորման վարչության պետ
Ա. Սարգսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետի տեղակալ
Ա. Վանյան - ՀՀ առողջապահության նախարարության
աշխատակազմի հիգիենիկ համաճարակային
տեսչության պետ
Ա. Մխիթարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության
աշխատակազմի իրավապայմանագրային
վարչության գլխավոր մասնագետ
Վ. Աֆյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության
աշխատակազմի սահմանակից երկրների
վարչության Իրանի բաժնի երկրորդ քարտուղար
Հ. Խաչատրյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների
նախարարության աշխատակազմի արտաքին
կապերի վարչության առաջին կարգի մասնագետ
Ա. Մելիքսեթյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական
դիտարկումների կենտրոնի ղեկավարի
տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Սարուխանյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների
նախարարի օգնական (հանձնաժողովի
պատասխանատու քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան