Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 15 ԱՊՐԻԼԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ N 605-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

15 ապրիլի 2011 թ.

ք. Երևան N 605-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԲԱՐՁՐՈՒՆԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը, «Բարձրունի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 01.04.2011 թվականի N 6588 դիմումը.

Հրամայում եմ՝

1. «Բարձրունի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (2010 թվականի մարտի 10-ին տրված դեղատնային գործունեության /դեղատնային կրպակ/ թիվ Կ-XX-001320 լիցենզիա) իրավաբանական անձի գտնվելու վայրը Սյունիքի մարզ, ք. Գորիս, Մամիկոնյան 1 հասցեն տեղափոխել ք. Երևան, Ն. Նորքի 9-րդ զ., 32 շ., բն. 36 հասցե:

2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

Հ. Քուշկյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։