Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 25 ՄԱՅԻՍԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ N 604-Ա/Ք ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

25 մայիսի 2011 թ. N 604-Ա/Ք

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԳՐԵՏԱ ՎԵՐԴԻՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ՄԻՋՆԱԿԱՐԳ (ԼՐԻՎ) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N 147 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված «Միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացման լիցենզավորման» կարգի 8-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետի բ/ պարբերությամբ, 4-րդ և 6-րդ ենթակետերով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը`

Հրամայում եմ՝

1. Կասեցնել «Գրետա Վերդիյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ՀՀ կրթության և գիտության նախարարի 2002 թվականի օգոստոսի 23-ի N 377-Մ հրամանով տրված միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով գործունեության N 147 լիցենզիայի գործողությունը` լիցենզավորման պարտադիր պահանջների ու պայմանների (հիմնական մանկավարժական կազմի, լաբորատորիաների, արհեստանոցների, մարզադահլիճի, ուսումնամեթոդական, գրադարանային-տեղեկատվական համակարգի ապահովվածության պահանջի մասով) կոպիտ խախտման հիմքով` մինչև խախտման պատճառների վերացումը:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին` ձեռնարկել համապատասխան միջոցառումներ` «Գրետա Վերդիյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով սովորողների հետագա ուսումնառությունը այլ ուսումնական հաստատություններում ապահովելու ուղղությամբ` նրանց շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով:

3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Մ. Մովսիսյանին:

4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

Ա. Աշոտյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։