ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունիսի 2011 թվականի N 537-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 562-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 25-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 562-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հունիսի 13
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
հունիսի 13-ի N 537-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2004 թ.
օգոստոսի 25-ի N 562-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Մովսեսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական
ավիացիայի գլխավոր վարչության պետ
(միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)
Ա. Խաչատրյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի
փորձագիտական-վերլուծական վարչության
պետ (համաձայնությամբ)
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի
տեղակալ
Ա. Օրբելյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մուսայան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտեի նախագահի
տեղակալ
Ս. Գալստյան - ՀՀ պաշտպանության նախարարության
գլխավոր շտաբի պետի տեղակալ
Գ. Ավետիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
կազմակերպված հանցավորության դեմ պայքարի
գլխավոր վարչության պետ
Ա. Մանուկյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի աշխատակազմի հարկ
վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի
վարչության հարկային հաշվառման և հսկողության
ընթացակարգերի բաժնի պետ
Հ. Գասպարյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
տնտեսության արտադարական ոլորտի բյուջետային
ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման
վարչության պետ»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան