«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 հոկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հոկտեմբերի 1998 թվականի N 662
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 150 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «1998 թվականին Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին իրականացվելիք կապիտալ ծախսերի մասին» N 150 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
ա) որոշման հավելվածի 5-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) ավտոճանապարհների շինարարություն
այդ թվում` 8,3
Գանձաքար-Նավուր ավտոճանապարհ (նախագծային աշխատանքներ) 6,5
Ախքյորփի-Պրիվոլնի ավտոճանապարհ (նախագծային աշխատանքներ) 1,8».
բ) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15-րդ կետով.
«15. ՀՀ լոռու մարզպետարան 241,7
Սպիտակի մշակույթի տուն
այդ թվում` 241,7
1997 թվականի պարտքի մարման դիմաց 33,2
օբյեկտը շահագործման հանձնելու նպատակով 208,5»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 28-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Դարբինյան