Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՖԱԹՀ-Ի ՇԱՐԺՄԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ԱՆԴԱՄ, ՖԱԹՀ-Ի ՇԱՐԺՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՂԵԿԱՎԱՐ Ն. ՇԱԱԹԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀՀ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունիսի 2011 թվականի N 578-Ա

ՖԱԹՀ-Ի ՇԱՐԺՄԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ԱՆԴԱՄ, ՖԱԹՀ-Ի ՇԱՐԺՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՂԵԿԱՎԱՐ Ն. ՇԱԱԹԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

ՖԱԹՀ-ի շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՖԱԹՀ-ի շարժման միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Նաբիլ Շաաթի գլխավորած պատվիրակության (6 մարդ) 2011 թվականի հունիսի 20-22-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում պաշտոնական ճաշի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, հուշանվերների ձեռքբերման և միջոցառումների հետ կապված այլ ծախսերը՝ 1897000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. հունիսի 21

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։