Հոդված 1
Հոդված 1.
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ` Օրենք) 39.1-ին հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտում իրականացված գործունեությունից` օրենքով սահմանված կարգով շահագործող հանդիսացող հարկ վճարողի հաշվետու տարվա շահութահարկի գումարը ազատ տնտեսական գոտու շահագործում իրականացնելու ժամանակահատվածի համար նվազեցվում է 100 տոկոսով:»: