Հոդված 1
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 125-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 125. Արագացված դատաքննության հիմքերը
1. Դատարանը կիրառում է արագացված դատաքննություն, եթե`
1) կողմերը գրավոր համաձայնություն են ներկայացրել գործով արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ կամ
2) կողմերը գրավոր տեղեկացրել են դատարանին դատաքննությանն իրենց չմասնակցելու մասին, կամ
3) դատարանը հանգում է այն եզրակացության, որ`
ա) գործի էությունից բխում է դրա անհապաղ քննության անհրաժեշտությունը,
բ) գործով ապացուցման ենթակա փաստերի մասին հնարավոր է եզրակացության հանգել գործում առկա ապացույցների հետազոտման և գնահատման հիման վրա, և չկա իրավունքի հետ կապված վեճ,
գ) հայցն ակնհայտ հիմնավոր է կամ
դ) հայցն ակնհայտ անհիմն է:
2. Արագացված դատաքննություն կիրառելու հիմքերն են, մասնավորապես, այն դեպքերը, երբ`
1) պահանջը հիմնված է անվիճելի իրավունքի վրա` նախապես գնահատված վնասով.
2) ներկայացվել է հայրությունը որոշելու հետ չկապված ալիմենտներ բռնագանձելու վերաբերյալ պահանջ.
3) ներկայացվել է աշխատանքային վեճի հետ կապված պահանջ.
4) չեն ներկայացվել պահանջը հաստատող ապացույցներ:
3. Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում:»: