ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2011 թվականի N 843-Ն
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ, ԱՐԱՐԱՏԻ (ՔԱՂ.), ՄՐԳԱՆՈՒՇԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԴԻՏԱԿԻ, ԴՎԻՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՐԳԵԼԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի, ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՀԱՐԹԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԼՎԱՐԻ, ԶԱՐԻՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՄԱՐՄԱՇԵՆԻ, ՀԱՅԿԱՎԱՆԻ, ԿՐԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Արարատի մարզի Արտաշատի, Արարատի (քաղ.), Մրգանուշի համայնքների ղեկավարների, Դիտակի, Դվինի համայնքների ավագանիների անդամների, Կոտայքի մարզի Գետարգելի համայնքի ղեկավարի 2011 թվականի հուլիսի 3-ի, Արագածոտնի մարզի Հարթավանի համայնքի ղեկավարի 2011 թվականի հուլիսի 10-ի, Շիրակի մարզի Ալվարի, Զարիշատի համայքների ղեկավարների, Մարմաշենի, Հայկավանի, Կրաշենի համայնքների ավագանիների անդամների 2011 թվականի հուլիսի 17-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար՝
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2011 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 14.826.905 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2011 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 4.191.302 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 4 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հունիսի 23
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 17-ի N 843-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
NN 17, 18, 33 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ, ԱՐԱՐԱՏԻ (ՔԱՂ.) ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԴՎԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԼՎԱՐԻ, ԶԱՐԻՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՄԱՐՄԱՇԵՆԻ, ՀԱՅԿԱՎԱՆԻ, ԿՐԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
___________________________________________________________________________
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
___________________________________________________________________________
1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ
այդ թվում` 905000
1) հանձնաժողովի նախագահի
(2 ամիս x 150000 դրամ) 300000
2) հանձնաժողովի նախագահի տեղակալի
(2 ամիս x 1100000 դրամ) 220000
3) հանձնաժողովի քարտուղարի
(2 ամիս x 110000 դրամ) 220000
4) հանձնաժողովի անդամներ
(1 ամիս x 3 անդամ x 55000 դրամ) 165000
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 157750
___________________________________________________________________________
Ընդամենը 1062750
3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ
(3 x 1062750) 3188250
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 17-ի N 843-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
NN 14, 16, 28 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄՐԳԱՆՈՒՇԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԴԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՐԳԵԼԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի, ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՀԱՐԹԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
___________________________________________________________________________
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
___________________________________________________________________________
1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ
այդ թվում` 130000
1) հանձնաժողովի նախագահի 65000
2) հանձնաժողովի նախագահի տեղակալի 32500
3) հանձնաժողովի քարտուղարի 32500
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 31500
___________________________________________________________________________
Ընդամենը 161500
3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ
(3 x 161500) 484500
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 17-ի N 843-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ, ԱՐԱՐԱՏԻ (ՔԱՂ.), ՄՐԳԱՆՈՒՇԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԴԻՏԱԿԻ, ԴՎԻՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՐԳԵԼԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի, ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՀԱՐԹԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԼՎԱՐԻ, ԶԱՐԻՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՄԱՐՄԱՇԵՆԻ, ՀԱՅԿԱՎԱՆԻ, ԿՐԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
___________________________________________________________________________
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
___________________________________________________________________________
1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ
այդ թվում` 292500
1) հանձնաժողովի նախագահի 65000
2) հանձնաժողովի նախագահի տեղակալի 32500
3) հանձնաժողովի քարտուղարի 32500
4) հանձնաժողովի անդամների
(5 անդամ x 32500 դրամ) 162500
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 75875
3. Կապի ծառայություններ 1000
4. Գրասենյակային նյութեր և հագուստ 3000
5. Տրանսպորտային նյութեր 5000
___________________________________________________________________________
ընդամենը 377375
29 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(29 x 377375) 10943875
Այլ ծախսեր
(քվեաթերթիկների տպագրություն, 40831 ընտրող + 40831 x 0.03 x 5 դրամ) 210280
___________________________________________________________________________
Ընդամենը 11154155
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 17-ի N 843-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ, ԱՐԱՐԱՏԻ (ՔԱՂ.), ՄՐԳԱՆՈՒՇԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԴԻՏԱԿԻ, ԴՎԻՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՐԳԵԼԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի, ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՀԱՐԹԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԼՎԱՐԻ, ԶԱՐԻՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՄԱՐՄԱՇԵՆԻ, ՀԱՅԿԱՎԱՆԻ, ԿՐԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
___________________________________________________________________________
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
___________________________________________________________________________
1. Կապի ծառայություններ
(ընտրողների ծանուցագրեր, 40831 ընտրող x 98.75 դրամ) 4032061
2. Գրասենյակային նյութեր և հագուստ
(ընտրողների ցուցակներ, 408317 ընտրող x 3,9 դրամ) 159241
___________________________________________________________________________
Ընդամենը 4191302
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան