Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-07-09-ից մինչև 2014-05-31։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2014-05-31Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

31 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մարտի 2006 թվականի N 365-Ն

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գործազրկության նպաստի վճարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. մարտի 29

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

մարտի 23-ի N 365-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) զբաղվածության մարզային և տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոն) կողմից նպաստառու գործազուրկներին «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով երաշխավորվող գործազրկության նպաստի վճարման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 27.03.08 N 285-Ն)

2. Գործազրկության նպաստը տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից և նախատեսվում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերում:

(2-րդ կետը փոփ. 27.03.08 N 285-Ն)

3. Գործազրկության նպաստի վճարումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված վճարման ծառայություններ մատուցող կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կողմից:

4. Ոչ լրիվ ամսվա համար գործազրկության նպաստի չափը որոշվում է գործազրկության նպաստի ամսական գումարը բաժանելով 30.4-ի (միջին ամսական օրերի թվի) վրա և բազմապատկելով այն օրերի թվով (հաշվարկի մեջ ներառվում են շաբաթ և կիրակի օրերը), որոնց համար գործազուրկն ունի գործազրկության նպաստ ստանալու իրավունք:

(4-րդ կետը փոփ. 14.05.09 N 518-Ն)

4.1. Գործազրկության նպաստի ստացման ժամանակահատվածում գործազրկության նպաստի վերահաշվարկման նոր հիմքեր ի հայտ գալու դեպքում վերահաշվարկված գործազրկության նպաստը վճարվում է գործազրկության նպաստի ստացման ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվանից:

(4.1-ին կետը լրաց. 10.06.11 N 818-Ն)

4.2. Գործազրկության նպաստի ստացման ժամանակահատվածի ավարտից հետո գործազրկության նպաստի նշանակման նոր հիմքեր ի հայտ գալու դեպքում վերահաշվարկված գործազրկության նպաստը վճարվում է նոր հիմքեր ի հայտ գալու ամսվան հաջորդող ամսվանից:

(4.2-րդ կետը լրաց. 10.06.11 N 818-Ն)

II. ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՈՒՄԸ

5. Տարածքային կենտրոնն աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտի հիման վրա կազմում է տվյալ ամսվա, նախորդ ժամանակահատվածի համար չստացված և վերահաշվարկված գործազրկության նպաստ ստացողի, ինչպես նաև «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածում նշված անձին վճարվող գործազրկության նպաստի վճարման ցուցակը (այսուհետ` վճարման ցուցակ) (ձև N 1)` և մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-ը ներկայացնում է կազմակերպության մասնաճյուղին:

(5-րդ կետը փոփ. 14.05.09 N 518-Ն, փոփ., լրաց. 10.06.11 N 818-Ն)

6. Տարածքային կենտրոնը տվյալ ամսվա, նախորդ ժամանակահատվածի համար չստացված և վերահաշվարկված գործազրկության նպաստի վճարման և կազմակերպության կողմից գործազրկության նպաստի վճարման ծառայությունների (այսուհետ` ծառայություն) համար անհրաժեշտ գումարի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը (ձև N 2)` կից գրությամբ, մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-ը ներկայացնում է գործակալության պետին:

(6-րդ կետը փոփ., լրաց. 10.06.11 N 818-Ն)

7. Գործակալությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է տարածքային կենտրոններից ստացված ֆինանսավորման հայտ-պահանջագրերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն) է ներկայացնում գործազրկության նպաստի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը (ձև N 3) և ծառայության դիմաց վճարվող գումարի ֆինանսավորման հայտ-պահանջագրերը (N 4 ձև):

(7-րդ կետը փոփ. 27.03.08 N 285-Ն, 14.05.09 N 518-Ն, լրաց., փոփ. 10.06.11 N 818-Ն)

8. Նախարարությունը սույն կարգի 7-րդ կետում նշված ֆինանսավորման հայտ-պահանջագիրը գործակալությունից ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժիններում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անվամբ բացված գանձապետական հաշվին է փոխանցում ֆինանսավորման հայտ-պահանջագրով նախատեսված միջոցները: Ծառայության դիմաց վճարի ֆինանսավորման հայտ-պահանջագրի հիման վրա նախարարությունը կենտրոնական գանձապետարան է ներկայացնում բյուջետային փոխանցագիր:

(8-րդ կետը փոփ. 27.03.08 N 285-Ն, փոփ., լրաց. 14.05.09 N 518-Ն, խմբ. 10.06.11 N 818-Ն)

9. Գործակալությունը գործազրկության նպաստի և ծառայության դիմաց վճարման ենթակա գումարը 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է կազմակերպության հաշվարկային հաշվին:

(9-րդ կետը խմբ. 14.05.09 N 518-Ն)

10. Կազմակերպությունը սույն կարգի 9-րդ կետում նշված գումարն ստանալու օրվանից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում իր մասնաճյուղերի միջոցով կատարում է գործազրկության նպաստի վճարում` վճարման ցուցակում ընդգրկված`

ա) նպաստառու գործազուրկին` անձը հաստատող փաստաթղթի հիման վրա.

բ) նպաստառու գործազուրկի փոխարեն այլ անձին` նպաստառու գործազուրկի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրի և լիազորագիր ներկայացնողի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա.

գ) նպաստ ստանալու իրավունք ունեցած և մահացած նպաստառու գործազուրկի փոխարեն նրա ընտանիքի չափահաս անդամին կամ մահացածի կնոջը (ամուսնուն), ծնողներից որևէ մեկին կամ անչափահաս երեխաների օրինական ներկայացուցչին, խնամակալին կամ հոգաբարձուին` նրանց անձնագրի և նպաստառու գործազուրկի մահվան վկայականի հիման վրա:

11. Կազմակերպության մասնաճյուղը սույն կարգի 10-րդ կետում նշված ժամկետները լրանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնի լիազոր ներկայացուցչի հետ միասին կազմում է գործազրկության նպաստի վճարման մասին փոխադարձ հաշվետվության ակտ:

12. Կազմակերպության մասնաճյուղը յուրաքանչյուր ամսվա վճարման ցուցակի պատճենը, և վճարման մասին փոխադարձ հաշվետվության ակտը` այն կազմելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է տարածքային կենտրոն:

(12-րդ կետը փոփ. 14.05.09 N 518-Ն)

13. Կազմակերպությունը գործազրկության նպաստի վճարման համար նախատեսված ժամկետները լրանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում մասնաճյուղերում առկա մնացորդ գումարները փոխանցում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անվամբ բացված գանձապետական հաշվին, իսկ չվճարված գործազրկության նպաստի մնացորդ գումարների վերաբերյալ, ըստ տարածքային կենտրոնների, տեղեկատվություն է ներկայացնում գործակալություն:

(13-րդ կետը փոփ. 14.05.09 N 518-Ն)

14. Կազմակերպության կողմից փոխանցված գործազրկության նպաստի մնացորդ գումարը 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է նախարարության աշխատակազմի անվամբ բացված գանձապետական հաշվին:

(14-րդ կետը փոփ. 27.03.08 N 285-Ն, 14.05.09 N 518-Ն, լրաց. 10.06.11 N 818-Ն)

15. Տարածքային կենտրոնը սույն կարգի 12-րդ կետում նշված վճարման ցուցակի հիման վրա աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտում կատարում է նշում գործազուրկի կողմից գործազրկության նպաստ ստանալու կամ չստանալու մասին:

III. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

16. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր ամիս գործակալության պետին է ներկայացնում գործազրկության նպաստի վճարման և ծախսված ֆինանսական միջոցների չափի վերաբերյալ հաշվետվություն:

17. Գործակալությունն ամփոփում է տարածքային կենտրոններից ստացված հաշվետվությունները և յուրաքանչյուր եռամսյակ գործազրկության նպաստի ֆինանսավորման և փաստացի կատարված վճարումների մասին ամփոփ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:

(17-րդ կետը փոփ. 27.03.08 N 285-Ն, 14.05.09 N 518-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Ձև N 1

Ց ՈՒ Ց Ա Կ

_______________________________________________________

(զբաղվածության մարզային/տարածքային կենտրոն) ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ

NN

ը/կ Անունը, ազգանունը Անձնագրի

սերիան, համարը Սոցիա-

լական

քարտի

համարը Հաշվառ-

ման քարտի համարը Չվճարված կամ

չստացված անցած ժամանակահատվածի

համար Ընթացիկ ամսվա գումարը Վերա-

հաշ-վարկ-ված գումարը Ընդամենը

գումարը Ստորա-

գրությունը Ծանո-

թագրու-

թյուն

ամիսը (ամիսները) տարե-

թիվը գումարը

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13

Ընդամենը

Տնօրեն _____________________________

(անունը, ազգանունը) __________________________

(ստորագրությունը)

Կ.Տ.

Կատարող __________________________

(անունը, ազգանունը) ____________________________

(ստորագրությունը)

_______ _______________ 201 թ.

(ձևը լրաց. 27.03.08 N 285-Ն, խմբ. 10.06.11 N 818-Ն)

Ձև N 2

Հ Ա Յ Տ – Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ __________ ՄԱՐԶԱՅԻՆ/ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

_______ ___________________ 201 Թ.

NN

ը/կ Ծախսերի անվանումը Ստացողների թիվը Գումարը

(դրամ)

1. Գործազրկության նպաստ`

ընդամենը,

այդ թվում`

տվյալ ամսվա համար

նախորդ ժամանակահատվածի համար

վերահաշվարկված

Տնօրեն _____________________________

(անունը, ազգանունը) __________________________

(ստորագրությունը)

Կ.Տ.

Կատարող __________________________

(անունը, ազգանունը) ____________________________

(ստորագրությունը)

______ ______________ 201 թ.

(ձևը լրաց. 27.03.08 N 285-Ն, խմբ. 14.05.09 N 518-Ն, 10.06.11 N 818-Ն)

Ձև N 3

Հ Ա Յ Տ – Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

_______ ___________________ 201 Թ.

NN

ը/կ Ծախսերի անվանումը Ստացողների թիվը Գումարը

(դրամ)

1. Գործազրկության նպաստ`

ընդամենը,

այդ թվում`

տվյալ ամսվա համար

նախորդ ժամանակահատվածի համար

վերահաշվարկված

Գործակալության պետ _____________________________

(անունը, ազգանունը) __________________________

(ստորագրությունը)

Կ.Տ.

Կատարող __________________________

(անունը, ազգանունը) ____________________________

(ստորագրությունը)

______ ______________ 201 թ.:

(ձևը լրաց. 27.03.08 N 285-Ն, խմբ. 14.05.09 N 518-Ն, 10.06.11 N 818-Ն)

Ձև N 4

Հ Ա Յ Տ - Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

_______ ___________________ 20 թ.

NN

ը/կ Ծախսի անվանումը Գործազրկության նպաստի գումարը Ծառայության դիմաց վճարվող գումարը

(տոկոս)

1. Գործազրկության նպաստի վճարման ծառայության դիմաց վճար

(դրամ)

Գործակալության պետ ____________________ __________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

Կ. Տ.

Կատարող ____________________ __________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

_____ __________________ 200 թ.

(ձևը լրաց. 14.05.09 N 518-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։