Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2011/2012 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունիսի 2011 թվականի N 864-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2011/2012 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական և Երևանի քաղաքապետարանի ուսումնական հաստատությունների 2011/2012 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ըստ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմնի, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների և մասնագիտությունների` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի կողմից մինչև 2011 թվականի սեպտեմբերի 20-ը ներկայացված, Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցրած, հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում համապատասխան վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. հունիսի 28

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 23-ի N 864-Ն որոշման

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 2011/2012 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ` ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Դասիչը Մասնագիտությունը Տեղը

I. Հայաստանի Հանրապետության կրթության

և գիտության նախարարություն

0515 Զարդակիրառական արվեստ 245

0605 Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում 20

0608 Առևտրական գործ 20

0904 Օգտակար հանածոների հարստացում 20

1003 Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում 20

1105 Մետաղների մշակման տեխնոլոգիա ճնշմամբ 20

1207 Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա 60

2003 Ռադիոէլեկտրոնային սարքավորումների և սարքերի արտադրության տեխնոլոգիա 10

2009 Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում 20

2014 Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում 20

2203 Համակարգիչների շահագործում 100

2204 Էլեկտրոնային հաշվողական մեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում 20

2304 Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում 80

2311 Հասարակական սնունդ 300

2401 Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում 300

2512 Քիմիական արտադրության տեխնոլոգիա 20

2704 Գինեգործություն և հյութերի արտադրություն 20

2802 Մանվածքի և մանվածքային իրերի տեխնոլոգիա 20

2809 Կարի արտադրության տեխնոլոգիա 70

2901 Վերամբարձ- տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործում 20

2907 Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ 70

2908 Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում 60

3106 Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում 50

3112 Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում 40

3404 Լաբորատոր հետազոտություններ և չափումներ արտադրությունում (ըստ ուղղությունների) 40

ԸՆԴԱՄԵՆԸ 1665

II. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

3106 Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում 80

ԸՆԴԱՄԵՆԸ 80

III. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

1706 Հիվանդի ընդհանուր խնամք 20

ԸՆԴԱՄԵՆԸ 20

IV. Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

0101 Ոստիկանական գործ 120

ԸՆԴԱՄԵՆԸ 120

V. Երևանի քաղաքապետարան

0515 Զարդակիրառական արվեստ 160

0604 Բանկային գործ 20

0605 Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում 20

2311 Հասարակական սնունդ 40

2401 Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում 60

2809 Կարի արտադրության տեխնոլոգիա 20

ԸՆԴԱՄԵՆԸ 320

VI. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարան

2401 Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում 20

2809 Կարի արտադրության տեխնոլոգիա 20

ԸՆԴԱՄԵՆԸ 40

VII. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարան

0515 Զարդակիրառական արվեստ 80

2311 Հասարակական սնունդ 20

ԸՆԴԱՄԵՆԸ 100

VIII. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարան

1207 Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա 20

3106 Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում 20

ԸՆԴԱՄԵՆԸ 40

IX. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարան

1002 Էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում 20

2401 Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում 20

3106 Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում 20

ԸՆԴԱՄԵՆԸ 60

X. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարան

0601 Հաշվետարություն 20

0605 Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում 20

2907 Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ 20

2203 Համակարգիչների շահագործում 20

2311 Հասարակական սնունդ 20

2401 Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում 40

ԸՆԴԱՄԵՆԸ 140

XI. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարան

0515 Զարդակիրառական արվեստ 20

2809 Կարի արտադրության տեխնոլոգիա 20

3106 Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում 20

ԸՆԴԱՄԵՆԸ 60

XII. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան

0514 Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն 20

1207 Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա 20

2406 Երկաթուղու և գծային տնտեսության շահագործում 20

ԸՆԴԱՄԵՆԸ 60

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 23-ի N 864-Ն որոշման

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 2011/2012 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ` ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Դասիչը Մասնագիտությունը Տեղ

1 2 3

I. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

0205 Սոցիալական աշխատանք 11

0207 Թարգմանություն և գործավարություն 34

0208 Թարգմանություն և մաքսավարություն 26

0209 Թարգմանություն և արխիվավարություն 2

0210 Թարգմանություն և սպասարկման կազմակերպում 25

0301 Հայոց և օտար լեզուների դասավանդում 2

0302 Հայոց լեզվի դասավանդում 19

0303 Ռուսաց լեզվի դասավանդում 9

0304 Օտար լեզվի դասավանդում 7

0307 Ֆիզիկական կուլտուրա և սպորտ 39

0308 Մասնագիտական ուսուցում (ըստ ճյուղերի) 10

0310 Երաժշտական կրթություն 3

0312 Դասավանդում տարրական դասարաններում 56

0313 Նախադպրոցական կրթություն 67

0405 Դեղագործություն 12

0416 Ատամնատեխնիկական գործ 15

0501 Գործիքային կատարողական արվեստ (ըստ գործիքների տեսակների) 113

0502 Երգեցողություն 48

0503 Երգչախմբավարություն (երգչախմբային դիրիժորություն) 5

0504 Երաժշտության տեսություն 1

0505 Էստրադայի երաժշտարվեստ 1

0506 Պարարվեստ 5

0512 Գեղանկարչություն 40

0513 Քանդակագործություն 7

0514 Դիզայն (ըստ ճյուղերի) 50

0515 Զարդային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ 9

0601 Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ (ըստ ճյուղերի) 187

0602 Մենեջմենթ (կառավարում) (ըստ ճյուղերի) 36

0603 Ֆինանսներ (ըստ ճյուղերի) 25

0604 Բանկային գործ 18

0606 Ապահովագրական գործ (ըստ ճյուղերի) 13

0607 Շուկայաբանություն (ըստ ճյուղերի) 34

0608 Առևտուր (ըստ ճյուղերի) 2

0612 Ապրանքագիտություն (ըստ համասեռ ապրանքների խմբերի) 5

0902 Բաց լեռնային աշխատանքներ 24

1103 Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն 20

1705 Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում 16

1706 Վերամբարձ տրանսպորտային, շինարարական, ճանապարհային մեքենաների և սարքավորումների շահագործում 3

1715 Բժշկական տեխնիկայի տեղակայում, տեխնիկական սպասարկում և նորոգում 10

1723 Երկաթուղու էլեկտրաքարշի տեխնիկական շահագործում 8

1801 Էլեկտրական մեքենաներ և ապարատներ 9

2004 Կապի ցանցեր և հաղորդակցման համակարգեր 12

2014 Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում (ըստ ճյուղերի) 5

2015 Փոստային կապ 8

2103 Ավտոմատիկան, հեռուստամեխանիկան և կապը տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների) 10

2201 Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր 30

2203 Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում 137

2204 Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում 10

2206 Մեխատրոնիկա 10

2301 Սպասարկման կազմակերպում 25

2302 Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում 38

2307 Զբոսաշրջություն 23

2311 Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում 20

2312 Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ 8

2401 Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների) 61

2702 Հացաթխման, մակարոնեղենի և հրուշակեղենի տեխնոլոգիա 2

2704 Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն 16

2710 Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա 6

2711 Հանրային սննդամթերքի տեխնոլոգիա 20

2808 Հագուստի մոդելավորում և նախագծում 33

2809 Հագուստի պատրաստման տեխնոլոգիա 9

2814 Պոլիգրաֆիական արտադրություն 11

2901 Ճարտարապետություն 3

2902 Շենքերի և կառույցների շինարարություն և շահագործում 22

2912 Ջրամատակարարում և ջրահեռացում 3

2913 Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրական սարքավորումների տեղակայում, կարգավորում և շահագործում 4

2915 Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում 13

3101 Հողաշինարարություն 2

3102 Գյուղատնտեսագիտություն 6

3104 Անասնաբուժություն 2

3204 Շրջակա միջավայրի պահպանում և բնական պաշարների արդյունավետ օգտագործում 2

3404 Արտադրանքի ստանդարտացում և համապատասխանության հավաստում (սերտիֆիկացում) (ըստ ճյուղերի) 4

Պահուստային տեղեր 100

ԸՆԴԱՄԵՆԸ 1681

II. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

0402 Մանկաբարձական գործ 90

0405 Դեղագործություն 55

0406 Քույրական գործ 200

0415 Քույրական գործի կազմակերպում 25

Պահուստային տեղեր 10

ԸՆԴԱՄԵՆԸ 380

III. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

0602 Մենեջմենթ (կառավարում) (ըստ ճյուղերի) 64

0612 Ապրանքագիտություն (ըստ համասեռ ապրանքների խմբերի) 21

2401 Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների) 35

2604 Անտառային և անտառապուրակային տնտեսություն 8

2707 Պահածոների և սննդախտանյութերի տեխնոլոգիա 8

2708 Մսի և մսամթերքների տեխնոլոգիա 5

2819 Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն 10

2902 Շենքերի և կառույցների շինարարություն և շահագործում 10

3101 Հողաշինարարություն 5

3102 Գյուղատնտեսագիտություն 15

3104 Անասնաբուժություն 39

3106 Գյուղատնտեսության մեքենայացում 12

3114 Գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների շահագործում ու նորոգում 10

3205 Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանություն 5

Պահուստային տեղեր 5

ԸՆԴԱՄԵՆԸ 252

IV. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

0501 Գործիքային կատարողական արվեստ (ըստ գործիքների տեսակների) 10

0502 Երգեցողություն 16

0505 Էստրադային երաժշտարվեստ 1

0506 Պարարվեստ 29

0507 Դերասանական արվեստ 2

0509 Ռեժիսուրա (ըստ տեսակների) 5

0516 Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում 2

0518 Սոցիալ-մշակութային գործունեություն և ժողովրդական գեղարվեստական ստեղծագործություն 4

2019 Կինոսարքավորումների և տեսատեխնիկայի շահագործում 3

2808 Հագուստի մոդելավորում և նախագծում 3

0319 Պարի ուսուցում 1

Պահուստային տեղեր 3

ԸՆԴԱՄԵՆԸ 79

V. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

0601 Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ (ըստ ճյուղերի) 8

1001 Էլեկտրական կայաններ, ցանցեր և համակարգեր 15

2203 Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում 12

Պահուստային տեղեր 3

ԸՆԴԱՄԵՆԸ 38

VI. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

0307 Ֆիզիկական կուլտուրա և սպորտ 70

Պահուստային տեղեր 3

ԸՆԴԱՄԵՆԸ 73

VII. Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

0204 Ոստիկանական գործ 65

ԸՆԴԱՄԵՆԸ 65

VIII. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

2401 Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների) 7

2402 Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում 4

2410 Թռչող հարմարանքների և շարժիչների տեխնիկական շահագործում 4

ԸՆԴԱՄԵՆԸ 15

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։