Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ՝ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հունիսի 2011 թվականի N 596-Ա

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ՝ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայ մշակույթի օրերին նվիրված միջոցառումների պաշտոնական բացման արարողությանը և «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2012-2016 թվականների մշակութային համագործակցության մասին» ծրագրի ստորագրմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Պողոսյանի՝ 2011 թվականի հունիսի 25-28-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին։

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պողոսյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված հյուրանոցային ծախսերը կատարվելու են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին` ապահովել եռօրյա ժամկետում Ա. Պողոսյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. հունիսի 28

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։