ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հուլիսի 2011 թվականի N 617-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՇԱՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ համատեղ նիստին մասնակցելու նպատակով 2011 թվականի հուլիսի 6-8-ը Վարշավա (Լեհաստանի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ա. Պետրոսյանի, Ա. Ազիզյանի, Գ. Գրիգորյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Ավետիսյանի, Լ. Սարոյանի, Ք. Գրիգորյանի և Ն. Տեր-Գրիգորյանի՝ Վարշավա գործուղման հետ կապված ծախսերը, իսկ Ս. Սահակյանի՝ միայն օրապահիկը` կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության պատվիրակության մյուս անդամների՝ Վարշավա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են`
1) Ք. Գրիգորյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցառումների հաշվին.
2) Տ. Սամվելյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ա. Չիլինգարյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին.
4) Ն. Արծրունունը` «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի միջոցների հաշվին.
5) Տ. Հարությունյանինը` ՓՄՁ –ի զարգացման ազգային կենտրոնի միջոցների հաշվին.
6) Է. Կիրակոսյանինը` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների/գործատուների միության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Վարշավա մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա.Պետրոսյանի՝ Վարշավա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հուլիսի 1
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
հուլիսի 1-ի N 617-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-8-Ը ՎԱՐՇԱՎԱ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Պետրոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
(հանձնաժողովի հայկական մասի
նախագահ)
Ա. Ազիզյան - ՀՀ ֆինանսների նախարարության
աշխատակազմի միջազգային
համագործակցության վարչության
պետ
Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության աշխատակազմի
միջազգային համագործակցության
վարչության պետ
Ա. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության
աշխատակազմի արտաքին կապերի և
մարքեթինգի վարչության պետ
Ս. Սահակյան - ՀՀ մշակույթի նախարարության
աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Տ. Սամվելյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության
Եվրոպայի վարչության երկկողմ
հարաբերությունների 2-րդ բաժնի վարիչ
Լ. Սարոյան - ՀՀ տարածքային կառավարման
նախարարության աշխատակազմի
միջազգային համագործակցության
բաժնի պետ
Ք. Գրիգորյան - ՀՀ կառավարության աշխատակազմի
արտաքին կապերի վարչության գլխավոր
մասնագետ
Ն. Տեր-Գրիգորյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության
աշխատակազմի միջազգային տնտեսական
համագործակցության վարչության գլխավոր
մասնագետ
Ա. Չիլինգարյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
(համաձայնությամբ)
Ն. Արծրունի - «Զարգացման հայկական գործակալություն»
ՓԲԸ-ի ներդրումների խթանման վարչության
տնօրեն
Տ. Հարությունյան - ՓՄՁ-ի զարգացման ազգային կենտրոնի
գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Է. Կիրակոսյան - Հայաստանի արդյունաբերողների և
գործարարների /գործատուների միության
գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Ավետիսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության
աշխատակազմի միջազգային տնտեսական
համագործակցության վարչության պետի
պաշտոնակատար (հանձնաժողովի
քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան