Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-08-01-ից մինչև 2013-01-19։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2013-01-19Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

17 դեկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 դեկտեմբերի 2005 թվականի N 2129-Ն

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. դեկտեմբերի 10

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2005 թվականի

դեկտեմբերի 1-ի N 2129-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու լիցենզավորման հետ կապված հարաբերությունները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:

2. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

3. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցը շահագործումից հանելու լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության վայրերը:

(3-րդ կետը լրաց. 16.11.06 N 1664-Ն)

4. Հայտին կից պետք է ներկայացվեն`

ա) («ա» ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)

բ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.

գ) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու պլանը.

դ) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները փակվելուց հետո 300 տարվա ժամանակահատվածի համար հաշվարկված անվտանգության գնահատման մասին հաշվետվությունը` ներառյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին հաշվետվությունը.

ե) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների շահագործումից հանումն իրականացնող անձնակազմի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները.

զ) սույն կետի «գ» և «դ» ենթակետերով սահմանված փաստաթղթերի փորձաքննության մասին եզրակացությունը:

(4-րդ կետը փոփ. 28.04.11 N 636-Ն)

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

5. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու լիցենզիա ստանալու մասին հայտը և դրան կից փաստաթղթերը քննարկվում են կարգավորող մարմնի կողմից դրանք մուտքագրվելուց հետո 30-օրյա ժամկետում: Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու լիցենզիան տրվում կամ մերժվում է բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 180 օրվա ընթացքում:

6. Կարգավորող մարմինը կարող է անցկացնել ստուգում` լիցենզիա ստանալու մասին հայտի և դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ ներկայացված տեղեկություններն ստուգելու կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով:

7. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու լիցենզիա ստանալու մասին հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման արդյունքների հիման վրա կարգավորող մարմինն ընդունում է որոշում լիցենզիա տալու կամ հայտը մերժելու մասին:

8. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու լիցենզիան տրվում է 10 տարի ժամկետով:

9. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է`

ա) եթե առկա է կարգավորող մարմնի եզրակացությունն այն մասին, որ հայտավորված գործունեության արդյունքում վնաս կհասցվի մարդկանց և (կամ) շրջակա միջավայրին.

բ) առկա են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը:

10. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգումը կամ վերաձևակերպումը կամ գործողության կասեցումը կամ դադարեցումը կատարվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

11. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու լիցենզիայի պայմանների և պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է կարգավորող մարմնի կողմից` օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Ձև

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

Հ Ա Յ Տ _ _ _ _

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայտատուն ___________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն)

____________________________________________________________

2. Հայտատուի գտնվելու և գործունեության իրականացման վայրերը __________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

3. Հայտին կից ներկայացվում են`

ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.

բ)

գ)

դ)

ե)

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

Կազմակերպության տնօրեն ______________

(ստորագրությունը) ___________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

_____ __________ 200 թ.

(Ձևը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն, 17.02.11 N 140-Ն)

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2005 թվականի

դեկտեմբերի 1-ի N 2129-Ն որոշման

Ձև

Ակտի պատկեր

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N _ _ _ _

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ

Տրված` ___ ____________ 200 թ.

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը _______________________________________

_______________________________________________________________

Լիցենզիան տրվում է մինչև ___ __________ 200 թ.

Կոմիտեի նախագահ ________________

(ստորագրությունը) ___________________

(անունը, ազգանունը)

Կ.Տ.

(Հավելված N2-ը փոփ. 25.10.07 N 1267-Ն, 29.05.09 N 602-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։