Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 166 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

19 նոյեմբերի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 նոյեմբերի 1998 թ. N 729

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 166 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հողամասերի հատկացման վերաբերյալ միջնորդությունների հարուցման և քննարկման կարգի մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 166 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.

որոշմամբ հաստատված կանոնադրության 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Սեփականատիրոջ կողմից հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու վերաբերյալ դիմումները տրվում են մարզպետներին` դիմումին կցելով հողամասի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթուղթը:

Մարզպետները կազմում են գործ և այն սեփականատիրոջ դիմումի հետ միասին ուղարկում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու համար:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է որոշում նշված հողամասի նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքը դադարելու, այդ հողամասը պետական սեփականության հողերի շարքը դասելու և, անհրաժեշտության դեպքում, հողի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ:

Հողամասի նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքը դադարում է դրա պետական գրանցման պահից»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։