Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-11-19-ից մինչև 2002-06-21։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2002-06-21Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

19 նոյեմբերի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 նոյեմբերի 1998 թվականի N 732

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների ծառայողական համազգեստի և հատուկ կոչումների տարբերանշանների նկարագիրը (կցվում է):

բ) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների ծառայողական համազգեստի և հատուկ կոչումների տարբերանշանների ձևերը (NN 1, 2, 3, 4, 5 ձևերը կցվում են):

գ) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների համազգեստի բաշխման նորմաները (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի նոյեմբերի 19-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

նոյեմբերի 19-ի N 732 որոշմամբ

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ

I. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների ծառայողական համազգեստը

Գլխարկը մուգ կապույտ գույնի կտորից է` կապույտ եզրաշերտով, երկշերտ հյուսած կապը (քուղը) երկու կոճակով ամրացվում է գլխարկաբոլորքի վրա` ցանցահյուսազարդով և ոսկեզօծ գլխարկանշանով:

Բարձրագույն կազմի դասային կոչում ունեցող աշխատողների գլխարկահովհարից վերև` գլխարկաբոլորքի վրա, բաց ոսկեզօծ լարահյուսից, դրվում է խորհրդանշան, որի կենտրոնական բացվածքում տեղադրված է հովհարաձև, ուռուցիկ ոսկեգույն զարդ` կենտրոնում` Հայաստանի Հանրապետության զինանշանով: Գլխարկահովհարը կապույտ գույնի է:

Տղամարդկանց բաճկոնը` տեսչական կազմի համար երկփեղկ է, միակողմանի, մեկշար` չորս կոճակով, իսկ սպայական կազմի համար` երկփեղկ, երկկողմանի, երկշար` երեք կոճակով, որոնց վրա դրոշմված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, թիկնամասով, հետծալված օձիքով և երկկարանի թևքերով` դաստակի մոտ` առանց կոճակի:

Բաճկոնի ձախակողմյան փեղկի կրծքամասում` փոքրիկ վրադիր կարվածքով կեղծ գրպանիկ: Բաճկոնի երկու փեղկի ներքևի մասում տեղադրված են ներկարովի գրպաններ` վրաեկող կափույրով:

Տաբատը կապույտ գույնի կտորից է` ուղիղ, գոտկատեղից ներքև իջնող երկու ծալքերով, երկկողմանի, թեք կտրվածքով ներկար գրպաններով:

Տաբատի հետնամասում` աջ կողմում, գոտկատեղից 10 սմ ներքև կարված է կտրված գրպան, որը կոճկվում է մուգ կապույտ գույնի մեկ կոճակով:

Կանանց բաճկոնի ձևը նույնն է, փեղկերը կոճկվում են դեպի ձախ:

Բաճկոնի հետ միասին կանանց տրվում է նույն գույնի կիսաշրջազգեստ` ամառային և ձմեռային: Կիսաշրջազգեստն ուղիղ է, գոտին հետնամասում կոճկվում է կապույտ գույնի մեկ կոճակով և «կայծակ» ճարմանդով:

Կիսաշրջազգեստը հետնամասում` միջնակարի վերջում ունի 15 սմ կտրվածք:

Կանանց տրվում է «Պիլոտկա» տեսակի գլխարկ:

Կանանց և տղամարդկանց համար վերնաշապիկը նույնն է, սպիտակ, ամառային` կարճաթև (թևի 1/2 չափով), ձմեռային` երկարաթև: Փողկապը մուգ կապույտ գույնի է:

Տղամարդկանց կիսավերարկուն կապույտ գույնի է, շղթայով: Կիսավերարկուն վերջնամասում հավաքվում է ներկարված լարահյուսով: Օձիքը` չծալվող, առջևի մասում կոճկվում է կապույտ գույնի մեկ կոճակով, հետևի մասում` գլխանոցով, որը հավաքվում և փակվում է «կայծակ» ճարմանդով: Կիսավերարկուն առջևում` ներքևի մասում, ունի երկու կտրված գրպան: Թևքերը կոճկվում են մեկական կոճակով, ձախ թևքի վրա` ուսագլխից 15 սմ դեպի բազուկը, տեղադրվում է փափուկ գործվածքից պատրաստված «Մաքսային ծառայություն» թևքանշանը:

II. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների հատուկ կոչումների տարբերանշանները

Հատուկ կոչումների տարբերանշաններն ուսադիրներն են: Ուսադիրները պատրաստվում են կապույտ գույնի հատուկ հյուսվածքից: Ուսադիրը երկարավուն է, զուգահեռ կողմերով, ձգված, դեպի ուսագլուխը կլորացված: Ուսադիրի երկարությունը 11 սմ է, իսկ լայնությունը` 5 սմ: Այն եզրակարված է 0,5 սմ լայնությամբ ոսկեգույն, երկշերտ լարահյուսով:

Մաքսային ծառայության գլխավոր պետական խորհրդականի ԵՎ խորհրդականի ուսադիրները

Մաքսային ծառայության գլխավոր պետական խորհրդականի ուսադիրի վրա, ուսադիրի երկարությամբ ամրացվում են Հայաստանի Հանրապետության ոսկեգույն զինանշանը, իսկ դրանից ներքև` ոսկեգույն, հնգաթև 2 մեծ աստղ:

Մաքսային ծառայության պետական խորհրդականի ուսադիրի վրա ամրացվում են Հայաստանի Հանրապետության ոսկեգույն զինանշանը, իսկ դրանից ներքև` ուռուցիկ, ոսկեգույն, հնգաթև մեկ մեծ աստղ:

Մաքսային ծառայության 1-ին, 2-րդ ԵՎ 3-րդ դասերի խորհրդականների ուսադիրները

Մաքսային ծառայության 1-ին դասի խորհրդականի ուսադիրի վրա, ուսադիրի երկարությամբ, հաջորդաբար ամրացվում են ոսկեգույն, ուռուցիկ, հնգաթև միջին մեծության 3 աստղ, 2-րդ դասի խորհրդականի ուսադիրի վրա նույնանման 2 աստղ և 3-րդ դասի խորհրդականի ուսադիրի վրա` մեկ աստղ:

Մաքսային ծառայության 1-ին, 2-րդ ԵՎ 3-րդ դասերի տեսուչների ուսադիրները

Մաքսային ծառայության 1-ին դասի տեսուչի ուսադիրի վրա, ուսադիրի երկարությամբ, հաջորդաբար ամրացվում են ոսկեգույն, ուռուցիկ, հնգաթև 3 փոքր աստղ, 2-րդ դասի տեսուչի ուսադիրի վրա` նույնանման 2 աստղ և 3-րդ դասի տեսուչի ուսադիրի վրա` մեկ աստղ:

III. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների աշխատողների կողմից տարբերանշաններ կրելու կարգը

Ուսադիրները կրում են բաճկոնի և վերնաշապիկի վրա: Բաճկոնի ձախ կողմում, կրծքամասում կրում են ոսկեգույն, մետաղյա ութանկյուն (երկու քառակուսի) խորհրդանշան, կենտրոնում` Հայաստանի Հանրապետության արծաթափայլ զինանշանը, որը վերևի մասում ներփակվում է կիսաշրջանաձև «Մաքսային ծառայություն» անվանումով, իսկ ներքևի մասում` տվյալ մաքսային ծառայության աշխատողի անձնական համարով:

Բաճկոնի ձախ թևքին ամրացվում է փափուկ գործվածքից պատրաստված Հայաստանի Հանրապետության շրջանաձև զինանշանը, որը շրջափակվում է «Մաքսային ծառայություն» հայերեն և անգլերեն անվանումներով (չափը 11 x 9):

Փափուկ գործվածքից պատրաստված զինանշանն ամրացվում է նաև կիսավերարկուի ձախ թևքին` ուսագլխից 15 սմ դեպի բազուկը:

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

նոյեմբերի 19-ի N 732 որոշմամբ

Ձև 1

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Ակտի պատկեր

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Ակտի պատկեր

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ԴԱՍԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ԴԱՍԻ ՏԵՍՈՒՉ

Ակտի պատկեր
Ակտի պատկեր

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ԴԱՍԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ԴԱՍԻ ՏԵՍՈՒՉ

Ակտի պատկեր
Ակտի պատկեր

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ԴԱՍԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ԴԱՍԻ ՏԵՍՈՒՉ

Ակտի պատկեր
Ակտի պատկեր

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

նոյեմբերի 19-ի N 732 որոշմամբ

Ձև 2

ՏԵՍՉԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ

Ակտի պատկեր

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

նոյեմբերի 19-ի N 732 որոշմամբ

Ձև 3

ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ

Ակտի պատկեր

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

նոյեմբերի 19-ի N 732 որոշմամբ

Ձև 4

ԸՆԴՀԱՆՈՒՐ

Ակտի պատկեր

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

նոյեմբերի 19-ի N 732 որոշմամբ

Ձև 5

ՏՂԱՄԱՐԴՈՒ ԿԱՆԱՑԻ

Ակտի պատկեր

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

նոյեմբերի 19-ի N 732 որոշմամբ

Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԲԱՇԽՄԱՆ

Անվանումը Քանակը (հատ) Ժամկետը (տարի)

Վերնաշապիկ` կարճաթև 2 1

Վերնաշապիկ` երկարաթև 2 2

Պիջակ 1 2

Տաբատ (շրջազգեստ) 3 2

Գլխարկ զինանշանով 1 2

Փողկապ 2 2

Տաք բաճկոն 1 2

Տաք տաբատ 1 2

Կոշիկ 2 զույգ 1

Կոշիկ` երկարաճիտ 1 զույգ 2

Ուսադիր` կոճակներով 3 զույգ 2

Աստղեր ըստ ներկայացման

Թևքի տարբերանշան 2 2

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։