«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 հուլիսի 2011 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
6 հունիսի 2011 թ.
ք. Երևան N 30-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԳՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1039-Ն որոշմամբ հաստատված բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգի 6-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանի հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում կատարելու հետևյալ լրացումները.
1) անվանացանկի 1-ին բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
1.167 Ալֆան ալֆա-ցիպերմետրին 100 խտացված էմուլսիա
1.168 Ստրիպ բուպրոֆեզին 250 թրջվող փոշի
1.169 Պեգասիդե դիաֆենտիուրոն 250 խտացված կախույթ
1.170 Սունմիտե պիրիդաբեն 200 թրջվող փոշի
1.171 Սանչո տիամետօքսամ 350 խտացված կախույթ
1.172 Տալաստար բիֆենտրին 100 խտացված էմուլսիա
1.173 Պրիդան 200 ացետամիպրիդ 200 թրջվող փոշի
2) անվանացանկի 6-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
6.122 Ֆանտիկ Ֆ ֆոլպետ+բենալաքսիլ Մ 480+37.5 Հատիկներ
6.123 Տակպաս պենկոնազոլ 200 խտացված էմուլսիա
6.124 Պրոպելլանտ պրոպամոկարբ հիդրոքլորիդ 607 ջրային խտություն
6.125 Այրոն պղնձի քլորօքսիդ+պղնձի հիդրօքսիդ 140 +140 ջրում լուծվող հատիկներ
6.126 Ռոկս դիֆենկոնազոլ 250 խտացված էմուլսիա
6.127 Մեգա Մ 700 պիոֆանատ-մեթիլ 700 թրջվող փոշի
6.128 Կադիլակ 80 մանկոցեբ 800 թրջվող փոշի
6.129 Ցի բլու 44 պղնձի քլորօքսիդ+ցիմօքսանիլ 440+40 ջրում լուծվող հատիկներ
3) անվանացանկի 8-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
8.097 Նոմինո նատրիումի բիսպիրիբակ 400 խտացված էմուլսիա
8.098 Բոռա 5 խիզալոֆոպ 50 խտացված էմուլսիա
Ծառայության պետ՝ Գ. Գրիգորյան