Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՁԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԵՐԵԽԱ ՈՐԴԵԳՐԵԼ, ՆՐԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ), ԸՆԴՈՒՆԵԼ ԸՆՏԱՆԻՔ` ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

11 մայիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 մայիսի 2005 թվականի N 517-Ն

ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՁԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԵՐԵԽԱ ՈՐԴԵԳՐԵԼ, ՆՐԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ), ԸՆԴՈՒՆԵԼ ԸՆՏԱՆԻՔ` ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել այն հիվանդությունների ցանկը` համաձայն հավելվածի, որոնց առկայության դեպքում անձը չի կարող երեխա որդեգրել, նրան ընդունել խնամակալության (հոգաբարձության), ընդունել ընտանիք` դաստիարակության համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. մայիսի 7

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2005 թվականի

մայիսի 5-ի N 517-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՁԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԵՐԵԽԱ ՈՐԴԵԳՐԵԼ, ՆՐԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ), ԸՆԴՈՒՆԵԼ ԸՆՏԱՆԻՔ` ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Բոլոր տեսակի փսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ

Քրոնիկական ալկոհոլիզմ, թմրամոլություն, տոքսիկոմանիա

Ոչ փսիխոտիկ հոգեկան խանգարումներ, որոնք ընթանում են հաճախակի սրացումներով` արտահայտված նևրոտիկ և անձի խանգարումներով

Մտավոր զարգացման խանգարումներ, թուլամտություն

Շիզոֆրենիա, շիզոտիպային վիճակ և զառանցանքային խանգարումներ

Էպիլեպսիա` բնավորության բնորոշ փոփոխություններով (անձի դեգրադացիայի երևույթներով)

Տրամադրության խանգարումներ (գերագրգիռ (աֆեկտիվ) խանգարումներ)

Տուբերկուլյոզի բաց ձևեր

Օրգան-համակարգերի հիվանդություններ` դեկոմպենսացիայի փուլում, անդարձելի փոփոխություններով և ֆունկցիայի կայուն խանգարմամբ

Սուր վարակիչ (ինֆեկցիոն) հիվանդություններ

Սեռական ճանապարհով փոխանցվող և մաշկային վարակիչ հիվանդություններ (ցանկը փոփ. 30.06.11 N 895-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։