Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՍՑԵԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-07-25-ից մինչև 2011-10-08։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2011-10-08Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

6 մայիսի 2011 թ. N 224-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՍՑԵԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 49-րդ կետը.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան համայնքի կողմից անշարժ գույքի հասցեի տրամադրման դիմաց գանձվող վճարը սահմանել՝

1) 5-ից 10 օրվա ընթացքում տրամադրելու դեպքում՝ 15000 ՀՀ դրամ,

2) մինչև 5 օրվա ընթացքում տրամադրելու դեպքում՝ 25000 ՀՀ դրամ։

(1-ին կետը խմբ. 24.06.11 N 239-Ն)

2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացնել որոշման ընդունմամբ պայմանավորված Երևան քաղաքի 2011 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու առաջարկ։

Երևանի քաղաքապետ Կ. Կարապետյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։