ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2011 թվականի N 657-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով, հաշվի առնելով Գյումրի քաղաքի Ախուրյանի խճուղու կենտրոնում գտնվող շենք-շինությունները հիմնադրի կողմից գնելու և այն «Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնելու նպատակահարմարությունը, ինչպես նաև տեղում ուսումնասիրելու ու մասնագիտական առաջարկություն տալու նպատակով՝
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` 20-օրյա ժամկետում ավարտել ուսումնասիրությունները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հուլիսի 13
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
հուլիսի 13-ի N 657-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Մ. Կարախանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության
աշխատակազմի քարտուղարության տնտեսավարման
և սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ
(հանձնաժողովի նախագահ)
Թ. Ալոյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության
աշխատակազմի նախնական (արհեստագործական)
և միջին մասնագիտական կրթության վարչության
մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի
գլխավոր մասնագետ
Զ. Գաբրիելյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության
աշխատակազմի գիտության և կրթության
վարչության պետի ժամանակավոր
պաշտոնակատար
Գ. Սարգսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության
աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական
և հաշվապահական հաշվառման վարչության
հաշվապահական հաշվառման և
ֆինանսատնտեսագիտական վերլուծությունների
բաժնի պետ
Վ. Բեկնազարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության
աշխատակազմի տնտեսական բաժնի պետ
Գ. Ալեքսանյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի
կառավարման վարչության աշխատակազմի
պետական գույքի կառավարման քաղաքականության
վարչության մշակման բաժնի առաջատար մասնագետ
Ա. Առաքելյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի
Գյումրու տարածքային ստորաբաժանման ղեկավար
Գ. Ղումաշյան - ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի
կրթության, մշակույթի և սպորտի վարչության
կրթության բաժնի գլխավոր մասնագետ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան