ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հուլիսի 2011 թվականի N 941-Ն
2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԱԳԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՊԱՌԱՎԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ՝ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԻ, ՆԵՐՔԻՆ ՇՈՐԺԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 2011 թվականի օգոստոսի 7-ին կայանալիք՝ Արմավիրի մարզի Փարաքարի, Տավուշի մարզի Վարագավանի գյուղական համայնքների ղեկավարների, Պառավաքարի գյուղական համայնքի ավագանու անդամների, 2011 թվականի օգոստոսի 14-ին կայանալիք՝ Արագածոտնի մարզի Ալագյազի, Գեղարքունիքի մարզի Ազատի, Ներքին Շորժայի գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար՝
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2011 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 3.709.615 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2011 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 889.257 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հուլիսի 12
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
հուլիսի 7-ի N 941-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
NN 14, 19, 23 ԵՎ 40 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԱԳԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՊԱՌԱՎԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի, ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԻ, ՆԵՐՔԻՆ ՇՈՐԺԱՅԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 130000
այդ թվում`
1) հանձնաժողովի նախագահի 65000
2) հանձնաժողովի նախագահի տեղակալի 32500
3) հանձնաժողովի քարտուղարի 32500
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 31500
Ընդամենը 161500
4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ (4 x 161500) 646000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
հուլիսի 7-ի N 941-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԱԳԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՊԱՌԱՎԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի, ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԻ, ՆԵՐՔԻՆ ՇՈՐԺԱՅԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ
այդ թվում` 292500
1) հանձնաժողովի նախագահի 65000
2) հանձնաժողովի նախագահի տեղակալի 32500
3) հանձնաժողովի քարտուղարի 32500
4) հանձնաժողովի անդամների
(5 անդամ x 32500 դրամ) 162500
2. Փաստացի սոցիալական ապահովության վճարներ 75875
3. Կապի ծառայություններ 1000
4. Գրասենյակային նյութեր և հագուստ 3000
5. Տրանսպորտային նյութեր 5000
ընդամենը 377375
8 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(8 x 377375) 3019000
Այլ ծախսեր
քվեաթերթիկների տպագրություն
(8663 ընտրող + 8663 x 0.03 x 5 դրամ) 44615
Ընդամենը 3063615
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2011 թվականի
հուլիսի 7-ի N 941-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ՝ ԿԱՊՎԱԾ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԱԳԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՊԱՌԱՎԱՔԱՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի, ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԻ, ՆԵՐՔԻՆ ՇՈՐԺԱՅԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN
ը/կ Ծախսերը Գումարը (դրամ)
1. Կապի ծառայություններ
(ընտրողների ծանուցագրեր, 8663 ընտրող x 98.75 դրամ) 855471
2. Գրասենյակային նյութեր և հագուստ
(ընտրողների ցուցակներ, 8663 ընտրող x 3,9 դրամ) 33786
Ընդամենը 889257
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան