Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-12-03-ից մինչև 2001-09-24։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-09-24Բացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

3 դեկտեմբերի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 դեկտեմբերի 1998 թվականի N 762

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 10-ի N 571 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

որոշմամբ հաստատված կարգին կից N 2 ցանկում`

ա) «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» տողում «բորսային միջնորդային ծառայություններ» բառերը փոխարինել «ֆոնդային բորսաներում միջնորդային ծառայություններ» բառերով.

բ) «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն» տողը լրացնել «ապրանքային բորսաներում միջնորդային ծառայություններ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 3-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Դարբինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։