«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
3 դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 1998 թվականի N 767
քաղ. Երևան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի հիմնադրույթներով և հաշվի առնելով տնտեսության զարգացման գործում ներքին ու օտարերկրյա ներդրումներին աջակցելու անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը մասնակցել «Հայաստանի ներդրումային ընկերություն» բաժնետիրական ընկերության ստեղծմանը և կանոնադրական հիմնադրամի պետական մասնակցության վճարումը կատարել «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի 13-րդ կետի «Ինվեստիցիոն կազմակերպության հիմնադրամի պետական փայամասնակցության միջոցներ» տողով նախատեսված գումարի հաշվին` 500 մլն դրամի չափով:
2. Սահմանել, որ «Հայաստանի ներդրումային ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 7-ի «Արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 3 որոշմամբ սահմանված գործառնություններից բացի, կարող է իրականացնել վարկերի տրամադրման և լիզինգային գործառնություններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 3-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Դարբինյան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 1998 թվականի
դեկտեմբերի 3-ի N 767 որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
1. Համայնքային ընտրական հանձնաժողովի
նախագահի և քարտուղարի աշխատավարձ
(2 մարդ x 8000 դրամ x 1 ամիս ) 16000
2. Հարտարակչական ծախսեր 7000
3. Քարողչական աշխատանքների կազմակերպման
ծախսեր 7000
4. Տրանսպորտային ծախսեր 5000
5. Փոստ, հեռախոս, հեռագիր 3000
6. Գործուղման ծախսեր 9000
7. Գրասենյակային ծախսեր 3000
ընդամենը` 50000
Ընտրողների ցուցակների մեքենագրման ծախսեր
(196 ընտրող x 5 դրամ) 980
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(196 ընտրող x 3 դրամ) 588
ընդամենը` 51568
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Է. Թադևոսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 1998 թվականի
դեկտեմբերի 3-ի N 767 որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
1. ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ընտրական հանձնաժողովի
նախագահի և քարտուղարի աշխատավարձ 8000
2. Տրանսպորտային ծախսեր 5000
3. Փոստ, հեռախոս, հեռագիր 1000
4. Գրասենյակային ծախսեր 1000
ընդամենը` 15000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Է. Թադևոսյան