Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հուլիսի 2011 թվականի N 685-Ա

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և 2012 թվականին Բրազիլիայի Հանրապետության Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության մասնակցության հետ կապված նախապատրաստական աշխատանքները համակարգելու և նշված գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել համակարգող ազգային հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ Կայուն զարգացման ազգային խորհրդի քարտուղարության հետ համատեղ՝

1) 20-օրյա ժամկետում մշակել 2012 թվականին Բրազիլիայի Հանրապետության Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության մասնակցության հետ կապված նախապատրաստական աշխատանքների իրականացման միջոցառումների ծրագիր և ներկայացնել հանձնաժողովի հաստատմանը.

2) ապահովել համաշխարհային գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության մասնակցության հետ կապված նախապատրաստական աշխատանքների իրականացման միջոցառումների կազմակերպումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. հուլիսի 19

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2011 թ.

հուլիսի 19-ի N 685-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Է.Նալբանդյան - ՀՀ արտաքին գործերի նախարար (համանախագահ)

Ա. Հարությունյան - ՀՀ բնապահպանության նախարար (համանախագահ)

Խ. Հարությունյան - ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Վ. Այվազյան - ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Տ. Գևորգյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Ս.Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Ս. Պետրոսյան - ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ

Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

Ա. Հակոբյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ջ. Բաղդասարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Կ. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ա.Պողոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Յու. Պողոսյան - ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (համաձայնությամբ)

Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Վ. Կաժոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ

Ա. Ղազարյան - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ (համաձայնությամբ)

Կ. Դանիելյան - Կայուն զարգացման ազգային խորհրդի քարտուղար, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)

Մ. Օգանեզովա - Հայկական բուսաբանական ընկերության փոխնախագահ (համաձայնությամբ)

Ա. Սաղաթելյան - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)

Թ. Աբրահամյան - «Արազա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Վ. Սաֆարյան - Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։