Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 13-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «օրենքի 22-րդ հոդվածով» բառերը փոխարինել «հոդվածի 2.1-ին մասով» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում դատարանը որպես սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակում է`
ա) հարկադիր սնանկության դիմումով հարուցված գործի դեպքում` պարտատիրոջ ներկայացրած թեկնածուին, իսկ եթե թեկնածուն ներկայացված չէ, կամ բացակայում են այդ թեկնածուի վերաբերյալ սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները հիմնավորող փաստաթղթերի պատճենները և սնանկության գործին մասնակցող անձանց պատճառված վնասի համար թեկնածուի քաղաքացիական պատասխանատվության ապահովագրական պոլիսը, ապա կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացրած թեկնածուին: Ընդ որում, դատարանը ժամանակավոր կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիրը կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպություն է ներկայացնում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում.
բ) կամավոր սնանկության դիմումով հարուցված գործի դեպքում` կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված թեկնածուին: Ընդ որում, դատարանը ժամանակավոր կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիրը կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպություն է ներկայացնում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»: