Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունիսի 2011 թվականի N 957-Ն

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարոթյունը որոշում է.

1. Թույլատրել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանն իր սեփական միջոցների հաշվին ապամոնտաժել Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրով «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված և կոնցեսիոն ակտիվների կազմում ընդգրկված՝ արտադրական գործընթացներում չօգտագործվող Արաբկիր-Քանաքեռ վազուրդի 8 կմ 6 պիկետ + 25 մ մինչև 13 կմ պիկետ 1 ներառյալ 4475 մ երկարությամբ երկաթուղային գիծը՝ համաձայն N 1 հավելվածի, դրանից առաջացած կազմատված գույքը և նյութերն օգտագործելով երկաթուղու համակարգի կարիքների համար:

2. Երևան քաղաքի համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման N 2 հավելվածում ներառված գույքն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Երևան քաղաքի համայնքին՝ ճանապարհ կառուցելու համար:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`

1) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը սահմանված կարգով հանել կոնցեսիոն ակտիվների կազմից.

2) սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքի հանձնումը Երևան քաղաքի համայնքին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ ապահովել սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքի որպես Երևան քաղաքի համայնքի սեփականություն պետական գրանցումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. հուլիսի 18

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 30-ի N 957-Ն որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

NN

ը/կ Անվանումը Գույքա-համարը Հաշվապահական տվյալները առ 2008 թվականի հունիսի 1-ի դրությամբ

(դրամ)

սկզբնական արժեքը մնացորդային արժեքը

1. Ուժային էլեկտրատեխնիկական սարքավորումներ ք/ե Կիրզա 40010211 572 160,00 -

2. Քարշային տրանսֆորմատոր ՏՄՌՈՒ 6200/35 40010247 155 700,00 -

3. Փակ բաշխիչ սարք 40010248 14 700,00 -

4. Յուղային անջատիչ ՎՄՊ-10 40010249 3 950,00 -

5. Յուղային անջատիչ ՎՄՊ-10 40010250 6 675,00 -

6. Ռեակտորի պահարան ԲՖԱՄ 40010251 30 450,00 -

7. Ավտոմատ անջատիչ ՎԱԲ-28 40010252 10 050,00 -

8. Ավտոմատ անջատիչ ՎԱԲ-28 40010253 10 050,00 -

9. Ավտոմատ անջատիչ ՎԱԲ-28 40010254 9 130,00 -

10. Ավտոմատ անջատիչ ՎԱԲ-28 40010255 9 130,00 -

11. Ավտոմատ անջատիչ ՎԱԲ-28 40010256 9 130,00 -

12. Ավտոմատ անջատիչ ՎԱԲ-28 40010257 9 130,00 -

13. Ավտոմատ անջատիչ ՎԱԲ-28 40010258 9 130,00 -

14. Կիսահաղորդչային անջատիչ ՊՎԷ-3 40010259 402 200,00 -

15. Կիսահաղորդչային անջատիչ ՊՎԷ 40010260 591 475,00 -

16. Քարշային տրանսֆորմատոր ՏՄՌ 5600/3 40010261 213 650,00 -

17. Տրանսֆորմատոր ՏՄՊՈՒ-6300/35 40010262 148 125,00 -

18. Պարպիչ սարքավորում ՈՒՐԻ-2 40010263 9 675,00 -

19. Լիցքավորման սարք 40010264 333 334,00 -

20. Երկսակագնային էլեկտրական հաշվիչ ԵԱՀ-96 90010554 113 400,00 -

21. Երկսակագնային էլեկտրական հաշվիչ ԵԱՀ-96 90010555 113 400,00 -

22. Ջրաչափ 90010586 28 006,00 -

23. Ռեակտորի պահարան ՌԲՖԱՄ 40010565 14 925,00 -

24. Աբովյան - Քանաքեռ հպացանցի մի հատված կմ 11 + 200 մինչև կմ 13 + 500 30010053 255 120,94 -

25. Արաբկիր - Քանաքեռ վազուրդի գլխավոր գծի վերին կառույցի մի հատված կմ 8 + 628 մինչև կմ 13 + 500 20020536 33 603,00 -

26. Արաբկիր - Քանաքեռ վազուրդի գլխավոր գծի հողային շերտի մի հատված կմ 8 + 628 մինչև կմ 13 + 500 20020535 2 184 363,42 -

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 30-ի N 957-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ԵՐԿԱԹՈՒՂՈՒ 8 ԿՄ + 6 ՊԻԿԵՏ + 25 Մ – 13 ԿՄ + 1 ՊԻԿԵՏ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԿԱԾ ԳՆԱՀԱՏՎԱԾԸ

NN

ը/կ Անվանումը Գույքա-համարը Հաշվապահական տվյալները առ 2008 թվականի հունիսի 1-ի

դրությամբ (դրամ)

սկզբնական արժեքը մնացորդային արժեքը

1. Քարե խողովակ 11 կմ + 705 20020678 157 725,00 -

2. Երկաթբետոնյա կամուրջ 12 կմ + 001 20020551 145 110,00 47 453,84

3. Քարե կամուրջ 12 կմ + 311 20020552 173 880,00 -

4. Բորդյուրե պատ 12 կմ + 285 մինչև

կմ 12 + 539 20020571 47 925,00 -

5. Որսացող պատ 12 կմ + 536 մինչև

12 կմ + 957 20020580 599 425,00 -

6. Մետաղե խողովակ 9 կմ + 276 20020609 583 500,00 28 220,00

7. Երկաթբետոնե խողովակ 11 կմ + 110 20020610 11 700,00 -

8. Քարե խողովակ 10 կմ + 851 20020625 522 075,00 203 373,31

9. Երկաթբետոնե ուղեանց 2*24.02 Արաբկիր-Քանաքեռ 13 կմ + 377 20020628 1 867 620,00 351 758,00

10. Հենապատ կմ 11 + 790 մինչև կմ 11+840 20020638 1 562 265,00 -

11. Երկաթբետոնե սրահ անցում

կմ 10 + 254 մինչև կմ 10 + 620 20020639 4 452 465,00 1078 410,92

12. Մետաղյա խողովակ 1 x 0.6 կմ 11 + 208 20020651 17 550,00 -

13. Որսացող պատ կմ 9 + 059 մինչև

կմ 9 + 440 20020567 999 645,00 313 293,04

14. Երկաթբետոնե կամուրջ կմ 11 + 658 20020608 151 920,00 34 678,00

15. Քարե խողովակ կմ 9 + 893 20020647 3 175 815,00 -

16. Քարե խողովակ կմ 11 + 374 20020650 9 405,00 1 926,92

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։